Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն է բացվել

am en ru
vistavka-o-genocide-arman-otkrilasy-v-parlamente-svecii

Շվեդիայի խորհրդարանում՝ նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել:

Ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել էր դեռևս 2011 թ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից, այնուհետև տրամադրվել էր Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությանը:

Ռիկսդագում բացված ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին: Ցուցադրության բացմանը ներկա էին խորհրդարանականներ, դեսպաններ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև շվեդական հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 20-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ