Վիզաների ազատականացումը ե՞րբ կլինի՝ չեմ կարող ասել. Զոհրաբ Մնացականյան

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել հայաստանյան լրատվամիջոցներին
Հարցազրույցում նախարարն անդրադարձել է վիզաների ազատականացման հարցին՝ ասելով.
«Սա մեզ համար շատ կարևոր, շատ սկզբունքային հարց է: Նորից լսեցիք՝ քննարկման ժամանակ մենք նորից անդրադարձանք, որովհետև այն, ինչ մենք անում ենք մեր երկրի համար, այն, ինչ մենք անվանում ենք արժեքներ և կառուցում ենք մեր երկիրը, և թավշյա հեղափոխության պատգամը, որը վերաբերում է արժեքներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմաններին՝ դա մեր ընտրությունն է: Դա աշխարհաքաղաքականությունից դուրս ընտրություն է, և մեր ազգային շահից բխող, ժողովրդի կողմից ընտրված մոդել է:
Ամեն ինչ վերաբերում է մարդուն, քաղաքացուն, սա վերաբերում է մեզ, մեր երկրին և մեր գործընկերների հետ՝ ներառյալ Եվրամիության շրջանակներում մեր համագործակցությանը:
Ազգային շփումները սկզբունքային, կարևորագույն հարց են, վիզաների ազատականացումը ոչ միակ, բայց այն կարևորագույն գործիքն է, որը հնարավորություն է տալիս մեզ ամրապնդելու այն, ինչ կոչվում է մարդկային շփում: Սա չափազանց կարևոր հարց է մեզ համար։ Սա միակ գործիքը չէ, որովհետև մենք ուշադրություն ենք դարձնում և փորձում ենք զարգացնել բոլոր մյուս հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթական, մշակութային, գիտական, գործարար և այլ շրջանակներում այդ շփումներին, այս մայրցամաքում մեր քաղաքացիներին իրենց գործընկերների հետ մերձեցնելուն, հնարավորություններն ընդլայնելուն:
Այս առումով, վիզաների ազատականացումը մեծ նշանակություն ունի, ինչը շատ սկզբունքային հարց է մեզ համար: Խոսել եմ դրա մասին, որ կան տարբեր նկատառումներ, տարբեր հարցեր, որոնք վերաբերում են միգրացիայի հանդեպ վերաբերմունքին և քաղաքականությանը: Մեզ համար սա բավարար խոչընդոտ չէ, մենք չենք կարող դա ընդունել և ասել՝ շատ լավ, հարցը փակվեց։ Իհարկե չփակվեց, և մենք շարունակելու ենք շատ հետևողականորեն տանել առաջ այն, որովհետև պնդում ենք, որ յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, ըստ իր կարողությունների։ Մենք շատ զգայուն ենք և որևէ կերպ չենք գործելու այնպես, որպեսզի ստեղծենք նման հնարավորության՝ ազատականացված ռեժիմի չարաշահում։ Մենք չենք քաջալերում որևէ բան, որը բերելու է խնդիրների: Հիմա մեզ ասում են, որ կան մյուս երկրները, որոնք օգտվում են ազատականացված ռեժիմից և չարաշահում են. մեզ համար դա բավարար փաստարկ չէ: Մենք ուզում ենք գնահատված լինել մեր արժանիքների, մեր կարողությունների համաձայն, և այդ առումով է, որ մեր բոլոր փորձագետները, մեր բոլոր համապատասխան գերատեսչությունները, որոնք առնչություն ունեն միգրացիայի հետ, շփման մեջ են եվրոպական համապատասխան փորձագետների հետ գնահատելու համար՝ որքանով ենք մեր կարողությունները զարգացած, որքանով են նրանք համապատասխանում չափանիշների, որպեսզի մենք կարողանանք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։
Հարցին, արդյոք, ազատականացման որևէ հստակ ամսաթիվ կարո՞ղ է նշել, Մնացականյանն ասաց.
«Մեզ համար սա յուրաքանչյուր պահի հարց է: Մեզ համար սա չափազանց մեծ գերակայություն է: Եվ թե ե՞րբ կլինի՝ չեմ կարող ասել: Սա մեր օրակարգի կարևոր կետերից է: Սա շարունակական է: Նորից եմ կրկնում՝ ամենակարևորն այն է, որ մենք առիթ ունենանք գնահատելու՝ որքանով են մեր կարողությունները բավարար, որպեսզի մենք դա սկսենք։ Մենք վստահ ենք, որ բավարար առաջխաղացում ունենք այդ հարցում և այժմ, համադրելով այս ամենը և առաջ մղելով մեր օրակարգը, պետք է փորձենք արագացնել այս ամենը: Մեզ համար, նորից եմ կրկնում, սա շատ սկզբունքային հարց է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ