Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Վճռաբեկ դատարանը մերժել է Սևակ Հաճի Հակոբյանի հայցն ընդդեմ «Ազգ» թերթի

am es
vjrabek-datarane-merjel-e-seak-haji-hakobyani-haycn-enddem-azg-terti

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը 2019 թ. ապրիլի 22-ին դատական կազմի անդամների (նախագահողՙ Ռ. Հակոբյան) միաձայնությամբ ընդունած N ԴԴ6-Ե-3294 վճռով մերժել է Սեւակ Հաճի Հակոբյանի դատական հայցն ընդդեմ «Ազգ» օրաթերթի եւ նրա խմբագիր Հակոբ Ավետիքյանի:

Նշենք, որ ավելի վաղ նման որոշում կայացրել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գ. Մազմանյան) եւ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներՙ Կ. Չիլինգարյան, Ա. Մկրտչյան, Մ. Հարթենյան):

Ինչպես տեղեկանում ենք «Ազգ» թերթից, «Սեւակ Հաճի Հակոբյանի դատական հայցերի առիթը «Ազգ» թերթում Հ. Ավետիքյանի ստորագրած հոդվածն էր, որտեղ հոդվածագիրը հայոց լեզվի դեմ նրա մեղանչումները քննադատելուց զատ անդրադարձել էր նրա բարոյական կերպարին եւ նրան բնութագրել որպես «վավերական խարդախ», նկատի ունենալով նրա ֆինանսական խարդախությունները, չեկերի կեղծումները եւլն, որոնք լիբանանյան տարբեր դատարաններում նախապես քննվել եւ հաստատվել էին ու նրան տարբեր ժամկետներով բանտարգելության էին առաջնորդել»:

Սեւակ Հաճի Հակոբյանը հայաստանյան դատարաններին ներկայացրած իր հայցերում պահանջել էր պարտավորեցնել «Ազգ» թերթին ու նրա խմբագրին հերքել «վավերական խարդախ» որակումը, ներողություն խնդրել իրենից եւ որպես փոխհատուցում վճարել, ոչ ավել ու ոչ պակաս, ընդհանուր շուրջ 435000 դոլարին համարժեք դրամ:

Իր որոշման ավարտին ՀՀ Վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ վճիռը «օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ