Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները գլխավոր դատախազին գրավոր բողոք են ներկայացրել

am ru
vladimir-gasparyani-pastpannere-glxavor-dataxazin-gravor-boxoq-en-nerkayacrel

Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 

Նա նշել է հեևյալը.«Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:
Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ