Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Վլադիմիր Պուտին՝ ուժեղ Ռուսաստանի խորհրդանիշ

vladimir-poutin-oujex-rousastani-xorhrdanis

Այսօր իր ծննդյան հերթական տարեդարձն է տոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ աշխարհի ամենաերկարակյաց և ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը, միաժամանակ նաև՝ ամենահակասական:

Պուտինին կարելի է սիրել կամ չսիրել /չնայած, սիրելը քաղաքական կարեգորիա չէ/, նրա քաղաքականությունը կարելի է ընդունել կամ չընդունել, սակայն մեկ բան ակնհայտ է՝ այս մարդուն հնարավոր չէ չհարգել:

Շատերը Պուտինին մեղադրում են, որ այսօր Ռուսաստանը գրեթե չունի իսկական դաշնակիցներ աշխարհում և միայն շատ քչերն են իրենց հարց տալիս, թե ինչո՞ւ է այդպես: Շատ քչերն են նաև հիշում, թե ինչո՞ւ էր 90-ականների ելցինյան Ռուսաստանը շատ ավելի համակրելի գլոբալիզացման ուղին բռնած աշխարհի համար: Ինքս, լինելով արդեն այլ պետության քաղաքացի, այդ տարիներին ցավ էի ապրում, երբ տեսնում էի, թե ինչպես էր երբեմնի հպարտ և հզոր երկրի ղեկավարը պարի բռնվում պաշտոնական արարողությունների ժամանակ, ինչպես էր ուղեկցողների թևը մտած մի կերպ իջնում ինքնաթիռից, կամ այլ պետությունների գործընկերների հետ համատեղ մամլո ասուլիսների ժամանակ, մեղմ ասած, անհասկանալի բաներ ասում: Դա այն տարիներն էին, երբ ռուսական արջին աքացի էր տալիս ամեն ոք, ով չէր ալարում, երբ աշխարհի ամենահարուստ երկիրը թալանվում էր… այդ տարիներին Ռուսաստանը բոլորի սիրելին էր:

Իսկ հետո եկավ Վլադիմիր Պուտինն ու ասաց. վե՛րջ: Ժառանգություն ստանալով քար ու քանդ եղած ու ծնկաչոք /թող ներեն ինձ ռուսաստանցի ընկերներս/երկիրը, նա սկսեց դանդաղ և անշեղորեն ոտքի կանգնեցնել այն, վերականգնելով, առաջին հերթին, ազգային արժանապատվությունը: Եվ փառք ու պատիվ նրան դրա համար:

Իսկ այսօրվա իրողությունները ընդամենը գալիս են փաստելու մեկ, բայց շատ կարևոր հանգամանք՝ ուժեղ Ռուսաստանը պետք չէ աշխարհի մյուս հզորներին: Սա է ընդամենը: Այդ պատճառով էլ Պուտինին չեն սիրում և քննադատում են տեղի ու անտեղի:

Իսկ մարդիկ, որոնք հասկանում են, որ առանց հզոր և կայուն Ռուսաստանի աշխարհը չի կարող անցնցում գոյատևել, այսօր ասում են.

Ծնունդդ շնորհավոր, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Ապրեք երկար և հնարավորինս երկար պահեք Ձեր ձեռքերում երկրագնդի ամենահզոր պետության ղեկը: Դուք նաև շատ համակիրներ ունեք երկրագնդի վրա: Աստված Ձեզ պահապան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ