Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Վաղ, թե ուշ ղարաբաղյան պատերազմը կվերսկսվի. ռուս փորձագետ

am en es ru
vozmojno--cto-voyna-v-karabaxe-gorazdo-blije--cem-mnogie-dumaut---nezavisimoe-voennoe-obozrenie

Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հրապարակել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի` «Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասի վառոդի տակառը» վերտառությամբ հոդվածը:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ ԽՍՀՄ պատմության ընթացքում Ադրբեջանի կազմում գտնվող հայերին պատկանող Լեռնային Ղարաբաղը հակամարտությունների աղբյուր է եղել:

Հոդվածագիրը ներկայացնում է ղարաբաղյան պատերազմի ժամանակագրությունը, գրում հայկական հակագրոհների մասին, պատմում է Շուշիի ազատագրման, 1994 թ. փետրվարին Քելբաջարի վրա ադրբեջանցիների հարձակման մասին:

«Սկզբում ադրբեջանցիները հաջողություն էին գրանցում՝ կարողանալով խորապես ներթափանցել հայկական պաշտպանության մեջ: Սակայն դրան գրեթե անմիջապես հետեւեց հայերի հակահարձակումը, ինչը հանգեցրեց ադրբեջանական զորքերի լիակատար պարտությանը: Այս իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել քառորդ դար առաջ եւ հայտնի են որպես Օմարի լեռնանցքի համար մղվող պայքար, վճռական էին ողջ պատերազմի համար: Պարզ դարձավ, որ Ադրբեջանը հաղթելու շանսեր չունի», - գրում է Ալեքսանդր Խրամչիխինը:

Նշվում է նաեւ, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը 11,500 զոհ է ունցել, իսկ հայկական կողմից, այդ թվում, քաղաքացիական անձինք, մոտ 5-6 հազար զոհ:

Ռուս փորձագետը գտնում է, որ վաղ թե ուշ ղարաբաղյան պատերազմը կվերսկսվի, սակայն չափազանց դժվար կլինի կանխատեսել դրա արդյունքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ