Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Վրաց-ադրբեջանական սահմանային պատերազմը սրվում է

am es
vrac-adrbejanakan-sahmanayin-paterazme-srvoum-e

Վրացական "Новости-Грузии" տեղեկությունների համաձայն վրաց-ադրբեջանական սահմանով բաժանվող Դավիթ Գարեջայի հայտնի վանքային համալիրի ադրբեջանական մասում գտնվող եկեղեցիների մուտքն ազերի սահմանապահների կողմից փակվել է վրացի հոգևորականների և այցելուների համար:

(Հիշեցնենք. Դավիթ Գարեջայի վանքային համալիրը VI-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր է, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի։)

Այդ տեղեկությունը վրացական լրատվական գործակալությանը հաղորդել է արխիմանդրիտ Կիրիոնը (Օնիանին): Մեկնաբանելով այս տեղեկատվությունը` Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան, զարմացնելով շատերին, հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն կողմ է, որ վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիան շատ արագ ավարտվի: Հետաքրքիր է, թե ի՞նչ կապ ունի սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, որը ինչպես երևում է, արդեն 28 տարի է դեռ շարունակվում է, Դավիթ Գարեջայի վանական համալիրում ծառայող վրացի հոգևորականների և հավատացյալների այցի հետ, որը, ինչպես տեսնում ենք, խոչընդոտվում է պաշտոնական Բաքվի կողմից: Դե ինչ... Պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ Թբիլիսիին ցույց տվեց, թե ինչպես է լուծում երկու երկրների միջև ծագած խնդիրներից մեկը:

Հիշեցնեմ, որ վանական այս համալիրի պատկանելության խնդիրը, որը ձգվում է վրացա-ադրբեջանական սահմանին 25 կիլոմետր երկարությամբ, ծագեց 1991-թին, երբ Վրաստանն ու Ադրբեջանն անկախացան: Վրաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է Բաքվին զիջել երկու երկրների սահմանին գտնվող ռազմավարական նշանակության բարձունքներից մեկը՝ Դավիթ Գարեջայի ադրբեջանական մասի դիմաց: Սակայն ազերի-թուրքերը կտրուկ մերժել են վրացիների առաջարկը, որի պատճառով արդեն 28 տարի է Վրաստանի և Ադրբեջանի սահմանը վերջնականապես դելիմիտացված չէ:

Վրաց-ադրբեջանական սահմանային խնդիրները կրկին թատերաբեմում հայտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի շնորհիվ, որը սույն թվականի փետրվարի 27-ին Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ կրկին խոսել է վրաց-ադրբեջանական սահմանի խնդրահարույց 34 կիլոմետրի մասին: Դրանից հետո վրաց-ադրբեջանական եղբայրական հարաբերությունները սկսեցին փչանալ, որի արդյունքում էլ ազերիները բացահայտ վտարեցին վրացի հոգևորականներին Դավիթ Գարեջայի ադրբեջանական մասից:

Իսկ ինչու՞ ազերիները չեն ցանկանում Վրաստանի առաջարկած տարածքային փոխանակման հետ, որն իրենց համար բավական շահավետ էր: Պատճառը մեկն է՝ ազերի-թուրքերը 6-րդ դարում հիմնադրված այս վանական համալիրն իրենց ձեռքում պահելով և այն անվանելով «Քեշիքչիդաղ»՝ այն ներկայացնում են որպես աղվանական պատմական հուշարձան, իբրև թե, ապացուցելով, որ նրանք տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից մեկի՝ քրիստոնյա աղվանների հետնորդներն են, այդպիսով «հնացնելով» իրենց 100-ամյա պատմությունը:

Պատահական չէ նաև այն, որ Դավիթ Գարեջայից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թբիլիսին ազերի որոշ վայ պատմաբաններ ևս ներկայացնում են որպես ադրբեջանական քաղաք, որը 1120-ին վրաց Դավիթ IV թագավորը թալանել է, իսկ 2 տարի անց գրավել: Այո, հենց այդպես: Նորաթուխ ազերի ազգը, որն իր 101-րդ տարեդարձը տոնելու է 1 ամիս հետո, այսպես է կերտում իր պատմությունը:

Հարևան բնիկ ժողովուրդների պատմությունը, մշակույթը, կրոնը և այլն գողանալով ու սեփականաշնորհելով` պաշտոնական Բաքուն իր համար պատմություն է կերտում:

Հ.Գ. Որքան էլ քոչվոր ազերի-թուրքը փորձում է, քրիստոնյա վրացիների, հայերի, աղվանների կրոնական կոթողները գողանալով, իրեն հնագույն պատմություն կերտել, միևնույն է տարածաշրջանի պատմությանն անծանոթը մեկ փաստով բացահայտում է Բաքվի սուտը. ներկայիս Ադրբեջանի տարածքում 11-12-րդ դարերում հայտնված քոչվոր և բարբարոս թուրքերը ջանադրաբար ոչնչացրել են քրիստոնեական եկեղեցիները և վանքերը... Ստացվում է՝ մահմեդական ազեր-կոյունլուները ջանադրաբար ոչնչացրել են իրենց պատմության քրիստոնեական անցյալը, որը շարունակվում է մինչև հիմա...

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ