«Վրացական երազանքը» 3 տարվա ընթացքում նշանակում է արդեն 3-րդ վարչապետին. քաղաքագետ

am
vracakan-erazanqe-3-tarva-entacqoum-nsanakoum-e-arden-3-rd-varcapetin-qaxaqaget

Վրաստանում 2016թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած «Վրացական երազանք կուսակցությունը» 3 տարվա ընթացքում նշանակում է արդեն 3-րդ վարչապետին: Այս մասին նշում է  քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ Մամուկա Բախտաձեի փոխարեն վարչապետի պաշտոնում կուսակցությունն առաջադրել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի թեկնածությունը. գործիչ ում հրաժարականը հունիսյան ցույցերի հիմնական պահանջներից մեկն էր: 

«Վարչապետ Մ. Բախտաձեն, ով ավելի վաղ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը չկարողացավ հաղթահարել երկրի համար առաջնահերթ տնտեսական մարտահրավերները: Լարիի արժեզրկումը շարունակվում է. 2019թ. հուլիսին՝ նախորդ տարվա համեմատ ինֆլյացիան կազմել է 4.6%: Մյուս կողմից նկատելի է իշխող ուժի վարկանիշի անկում՝ հունիսին այն կազմել է 26%: 

Ստեղծված պայմաններում վարչապետի պաշտոնում ուժայինի նշանակումը, ով ունի նաև ավելի բարձր վարկանիշ, կարելի է դիտարկել 2020թ. Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ որպես իրավիճակն (թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական) առավել վերահսկելի դարձնելու փորձ»,- ընդգծում է քաղաքագետը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ