Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը պետականորեն ամրագրել են իրենց ազգային խոհանոցը, իսկ մենք՝ ոչ. Սեդրակ Մամուլյան

am es
vrastane--tourqian--adrbejane-petakanoren-amragrel-en-irenc-azgayin-xohanoce--isk-menq-oc-sedrak-mamoulyan

Վերջին տասնամյակներին հատկապես բավականին անտեսվել են սնվելու մշակույթն ու ազգային խոհանոցը. այս մասին այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ ղեկավար», խոհարար Սեդրակ Մամուլյանը:

Նա նկատել է, թե. «Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը պետականորեն ամրագրել են ազգային խոհանոցը, իսկ մենք՝ ոչ: Ինչո՞ւ չենք անում, թուրքն է խանգարո՞ւմ: Շատ պանդոկներ եւ հասարակական սննդի օբյեկտներ իրենց աշխատանքը բիզների շրջանակում են միայն դիտարկում, թեեւ ազգային խոհանոցի մասին են խոսում մշտապես»:

Խոհարարը շեշտեց, որ վրացական եւ թուրքական խոհանոցը լուսաբանված են եւ ճանաչելի. «Այդպես է դեռեւս ԽՍՀՄ տարիներից: Մոսկվայի հայկական ռեստորան այցելելիս ամրագրում ենք, որ ամեն ինչ կա՝ խինկալի, պիցցա, խորոված, իսկ վրացական եւ թուրքական խոհանոցներում միայն այդ երկրների ճաշատեսակներն են: Չի կարելի կերակրացանկում ներառել ամեն ինչ: Ստացվում է, թե իբր հայկական է միայն խորովածը»:

Նրա բնորոշմամբ՝«Մեր ժողովրդին քաբաբ-խորովածից կտրելը չափազանց մեծ աշխատանք է պահանջում: Ցավոք, խոհանոցը մանղալի շուրջ է ձեւավորվել: Ներկայիս սննդի համակարգը չի զարգանում. ցածր պահանջարկ ունենք, սնվելու մշակույթի հանդեպ դեռ պատշաճ մոտեցում չկա»:

Խոհարրաը կարևոր է համարել ուտեստների ճիժտ դասակարգումը. «Ուտեստները պետք է դասակարգել եւ հաշվի առնել բնակլիմայական պայմանները՝ ներառելով նաեւ տեղական մթերքներ»:
Նա ասել է թե ՀՀ մի շարք մարզերի դպրոցներում իրականացվող՝ «Կայուն դպրոցական սնունդ» խորագրով անվճար սննդի մատակարարման ծրագրի բաղադրատոմսերը չեն համընկնում անվանման հետ, իսկ ճաշացանկում գերակշռում են ռուսական կերակուրները՝ «բորշչ», «պելմենի»:

«Մեր կերակրատեսակները չեն զիջում ռուսականին: Երեխային սնելով ոչ հայկական կերակրատեսակներով՝ մենք անմիջականորեն կամ ուղղակիորեն նրան օտարամոլության սաղմեր ենք ներարկում: Մյուս կողմից նկատենք, որ 13 կլիմայական գոտիներից յոթը առկա են ՀՀ-ում: Տարբեր կլիմայական գոտիներում նույն կերակուր տալը բնական չէ, այն էլ՝ երեխաների համար: Աշոցքում եւ Արարատյան դաշտավայրում ապրող երեխային նույն սնունդ տալը կենսաբանորեն հակացուցված է եւ վտանգավոր»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ