Վրաստանը չի հրաժարվի Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարման տարանցիկ դերից

am ru
vrastane-ci-hrajarvi-rousastanic-hayastan-gazi-matakararman-tarancik-deric

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման տարանցորդի դերից: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով այն հարցին, թե վերանայվելու Է արդյոք ՌԴ-ից Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված տարանցման համաձայնագիրը, որի ժամկետը լրացել Է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

«Վրաստանը բավական զգալի օգուտ Է ստանում տարանցման գործառույթից, եւ մենք կշարունակենք այն կատարել: Դա համապատասխանում Է մեր երկրի շահերին: Ինչ վերաբերում Է համաձայնագրին, ապա դրա շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ամսաթիվը եւ կնշանակվի հանդիպումը»,-ասել Է վարչապետը: Նա նշել Է, որ առայժմ նման բանակցություններ նշանակված չեն, «իսկ եթե պարտավորագրում ինչ-որ նոր բան հայտնվի, հասարակայնությանը կտեղեկացվի Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից»:

Մինչեւ 2017 թվականի հունվարը Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դիմաց ստանում Էր տարանցվող հումքի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: 2017 թվականի սկզբին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված նոր պայմանագրին համապատասխան, 2017 թվականին ռուսական կողմը այդ տարանցման համար Վրաստանին վճարում Էր փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն ֆինանսական միջոցներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ