Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին (տեսանյութ)

am es
vrastani-adrbejancinere-pahanjoum-en-apamontajel-miqayel-avagyani-kisandrin-tesanyout

Այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել հունիսի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ: Այս մասին տեղեկանում ենք Ալիք մեդիայից:

Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ