Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Վրաստանի լարվածությունից առաջինն օգտվելու են Թուրքիան և Ադրբեջանը. Արա Պապյան

vrastani-larvacoutyounic-arajinn-ogtvelou-en-tourqian-e-adrbejane-ara-papyan

Վրաստանում տարիներ ի վեր դժգոհությունը էր հասունանում, և վրաց ժողովրդի մեջ կուտակված էր այդ դժգոհություն Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին նշեց պատմաբան, քաղաքագետ Արա Պապյանը: «Դա հիմնավոր է թե չէ, այլ հարց է, բայց այդ դժգոհությունը կար և աճում էր: Վրացիները ռուսներին դիտարկում են որպես օկուպանտ, և այդ տեսակետը հասարակության մեջ արմատավորված է: Բայց ես տեսնում եմ այստեղ արտասահմանի որոշակի շահագրգռվածություն: Այսինքն, այս հարցում մեծապես շահագրգռված են Թուրքիան և Ադրբեջանը»,- նկատում է Պապյանը:

Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններլ էլ ավելի  լարվեն, դրանից օգտվելու են հենց Թուրքիան և Ադրբեջանը:

«Ո՞վ պետք է այդ բացը լրացնի Վրաստանի տնտեսության մեջ, բնականաբար, ոչ Ամերիկան, որովհետև այն շատ հեռու է և առավելագույնը, որ կարող  է անել ԱՄՆ-ն, դա որոշակի անվտանգության երաշխիքներ տալն է: Բայց տնտեսական և քաղաքկան առումով Վրաստանի վրա միանաշանակորեն ուժեղանալու է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը: Գիտեք, որ երկուսն էլ մեծ տնտեսկան ծավալի գործունեություն ունեն Վրաստանում: Թուրքիան արդեն ոչ պաշտոնական մակարդակով սկսել է խոսել անգամ Աջարիայի ճակատագրի մասին, առաջիկայում էլ, թերևս, կակտիվանան նաև Մառնեուլի ադրբեջանցիները, և այս ամենը մեզ համար լավ չէ»,- ասաց նա:  

Մանրամասն՝ տեսանյութում 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ