Վրաստանի Օզուրգեթի քաղաքում բացվեց Կոմիտաս վարդապետի անունը կրող կենտրոն

am es
vrastani-ozourgeti-qaxaqoum-bacvec-komitas-vardapeti-anoune-krox-kentron

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Օզուրգեթիի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակներում նորաբաց կենտրոնը անվանակոչվեց Կոմիտաս վարդապետի անունով:

Մարտի 20-21-ին Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի ԻՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելել էր Օզուրգեթիի երիտասարդական կենտրոն և ծանոթացել վերանորոգման աշխատանքներին։ Օզուրգեթիի կենտրոնը վարձակալել է Վիրահայոց թեմը, իսկ վերանորոգությունը կատարվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջոցներով: Վերջին տարիներին տեղի հոգևոր հովվության կողմից հիմնվել էր Սբ. Սահակ Պարթև մեկօրյա դպրոցը։

Սբ. Պատարագ մատուցելու համար կենտրոնի սրահում տեղադրվել է Խորան: Առաջիկայում կենտրոնում կհիմնվեն երգի և պարի խմբակներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ