Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Վրաստանի վարչապետը Հայաստան կժամանի

am
vrastani-varcapete-hayastan-kjamani

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Այս մասին գրում է Sputnik Georgian-ն՝ վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի խոսքերը:

Սա Գախարիի՝ վարչապետի պաշտոնում առաջին այցն է Հայաստան:

 «Գեորգի Գահարիան մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի հոկտեմբերի 15-ին: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն արտաքին գործերի, ներքին գործերի, էկոնոմիկայի նախարարները, խորհրդարանի փոխխոսնակները», - Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Մկոյանը:

 

Հիշեցնենք, որ Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է սեպտեմբերի 8-ից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ