Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Վրաստանն ու «Գազպրոմ Էքսպրեսը» բանակցում են Հայաստան գազ փոխանցելու շուրջ

am
vrastann-ou-gazprom-eqsprese-banakcoum-en-hayastan-gaz-poxancelou-sourj

Ռուսական գազը Հայաստան փոխանցելու համար նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ են վարում Վրաստանն ու «Գազպրոմ Էքսպրեսը»: Բանակցությունները կավարտվեն երկու շաբաթ անց: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան:

Նախարարը հիշեցրել է, որ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

«Բանակցային գործընթացն ընթացքի մեջ է, եւ մինչ դրա ավարտը վավեր են նախորդ պայմանագրի ժամկետները: Մենք բանակցում ենք պայմանագրի դրույթների զգալի բարելավման շուրջ: Կարծում ենք, որ երկու շաբաթ անց բանակցությունները կավարտվեն եւ մենք կներկայացնենք այն ամենը, ինչը գաղտնի չի լինի», - ասել է նախարարը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ Վրաստանը կշարունակի կատարել իր տարանցիկ գործառույթը` ռուսական գազը Հայաստան տեղափոխելու համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ