Վրաստանում ձերբակալված ավտոբուսի հայ վարորդն ազատ է արձակվել, ձերբակալվել է ուղևորներից մեկը

am
vrastanoum-cerbakalvac-avtobousi-hay-varordn-azat-e-arcakvel--cerbakalvel-e-ouxeorneric-meke

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։

Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ