Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան

am
vrastanoum-h1n1-ov-varakvacneri-ou-mahacacneri-sarqoum-hayer-ckan

Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնեցին, որ այնտեղ H1N1-ով հիվանդների ու մահացածների շարքում հայեր չկան»,- ասաց նա:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում գրիպից մահացել է 15 մարդ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ