Վրաստանում հունիսի 29-ին «Ազատության քայլերթ» կանցկացնեն

am
vrastanoum-hounisi-29-in-azatoutyan-qaylert-kanckacnen

Վրաստանի խորհրդարանի մոտ այսօր ժամը 19:00-ին հանրահավաքը կվերսկսվի: Այս մասին հայտարարել են ցույցի կազմակերպիչները: Վերջիններիս խոսքով, ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չի տվել:

Վրաստանում տեղի ունեցող ցույցերի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիղմելաշվիլին էլ բոլորին կոչ է արել հունիսի 29-ին գալ Հանրապետության հրապարակ: Այս մասին տեղեկանում ենք aliq.ge-ից: 

«Շաբաթ օրը ցույցերի 10-րդ օրն է և առայժմ մեկ պահանջ չի բավարարվել: Մենք այդ մարդուն (ներքին գործերի նախարարին) հեռացնելու ենք: 10-րդ օրը բոլորդ դուրս եկեք տներից, համալսարաններից, հանրային հաստատություններից, ոստիկանությունից, բոլորդ դուրս եկեք: Ազատության քայլերթ ենք իրականացնելու դեպի Ազատության հրապարակ»,- հայտարարել է Դիղմելաշվիլին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ