Վրաստանում նշել են հակառուսական տրամադրությունների մեղավորներին

am
vrastanoum-nsel-en-hakarousakan-tramadroutyounneri-mexavornerin

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման հետևում նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն են կանգնած: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

Ըստ վրացի գործչի՝ Սաակաշվիլին գործում է հօգուտ ԱՄՆ հատուկ ծառայությունների շահերի:

Նա նաև հավելել է, որ Վրաստանում Սաակաշվիլիի կողմնակիցները «շատ ագրեսիվ են և արդյունավետ»:

Բուրջանաձեն ընդգծել է, որ վրացական իշխանությունները վախենում են խոսել հակառուսական հիստերիայի դեմ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ