Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Վրաստանում խորշում են վրաց վանքեր կառուցած հայ ճարտարապետների անուններից, ինչո՞ւ. Սամվել Կարապետյան

am
vrastanoum-xorsoum-en-vrac-vanqer-karoucac-hay-jartarapetneri-anounneric--incou-samvel-karapetyan

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վրաստանում խորշում են վրաց վանքեր կառուցած հայ ճարտարապետների անուններից. Քարթլոս եղբայր ինչո՞ւ է այդպես...

Ա. Ավան-Հռիփսիմեատիպ հորինվածքով Է դարում Աթենիի Սբ. Սիոն եկեղեցին կառուցած ճարտարապետ Թոդոսակի եկեղեցու հարավային ճակատին թողած հիշատակագիրը («Ես Թոդոսակ շինող սրբոյ եկեղեցոյս») քերված է:

Բ. Անանուրի վրաց վանքի գլխավոր եկեղեցին 1688 թ. կառուցած ճարտարապետ Գրիգորի անունը քերված է:

Գ. Ստեփանծմինդա քաղաքի (նախկին՝ Կազբեկ) մոտ գտնվող վրաց վանքի՝ 1809-1814 թթ. կառուցման մասին պատմող եռալեզու (վրացերեն, ռուսերեն, հայերեն) արձանագրությունը, որտեղ վկայված էր վանքը երևանցի ճարտարապետի ձեռքով կառուցված լինելու մասին (հայերեն հատվածում գրված էր՝ «Ուստայ Պօղօս Մկրտումով») անհետացված է:

Չգիտեմ, թե էլ որտեղ են անհետացնում իրենց երկրները ծաղկեցրած հայ ճարտարապետների անունները, բայց հարևան Վրաստանը ցավալիորեն հենց այդպիսինն է:

Գրությանս կցում եմ Աթենիի, Անանուրի և Ստեփանծմինդայի վրաց վանքերը կառուցած հայ ճարտարապետների թողած, բայց տմարդի կերպով քերված կամ պարզապես անհետացված հիշատակագրերի լուսանկարները»: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ