Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Վստահաբար չենք կրկնելու նույն ձեռագիրը, ինչ նախորդ մեծամասնությունն ուներ. Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ ստացավ (տեսանյութ)

am
vstahabar-cenq-krknelou-nouyn-ceragire--inc-naxord-mecamasnoutyounn-ouner-ararat-mirzoyane-patgamavori-mandat-stacav-tesanyout

«Իմ քայլը» դաշինքի ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը արդեն որոշված է: Այս մասին պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ չհայտնելով, սակայն, նրանց անունները:

«Նաև հանձնաժողովների նախագահների հարցն է մասամբ հստակեցված, սակայն դեռ քննարկումների կարիք կա»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ընդդիմադիր խմբակցությունների համար հնարավորություն ստեղծվելո՞ւ է, որ նրանք առաջադրեն որոշ հանձնախողովների նախագահների թեկնածությունը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ վստահաբար չենք կրկնելու նույն ձեռագիրը, ինչ նախորդ մեծամասնությունն ուներ»:

Անդրադռանալով կառավարության կառուցվածքի և «սուպերվարչապետության» վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ երբ կլինի կառավարության կառուցվածքի մասին նախագծի վերջնական տեսքը, ապա իրենք կխոսեն դրա մասին: «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել: Խնդիրը մի քանի բաղադրիչ ունի՝ ԱԺ-ում հաշվետու լինելու, թափանցիկության առումով»,- ասաց նա:

Շարունակությունը՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ