Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

«ՆԵԻՐՈ» ճապոնական երաժշտական երկրորդ մրցույթ-փառատոնը կայացավ Երևանում (լուսանկարներ, տեսանյութեր)

vtoroy-aponskiy-muzikalyniy-konkurs-festivaly-neiro-sostoalsa-v-erevane-foto--video

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում մայիսի 26-ին կայացավ «ՆԵԻՐՈ» ճապոնական երաժշտական երկրորդ մրցույթ-փառատոնը: Փառատոնը կազմակերպել էր հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակաման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայ-Ռուսական համալսարանի աջակցությամբ:

Մրցույթ-փառատոնի մասնակիցները 12-ն էին, որոնք հանդիսատեսին և ժյուրիի դատին ներկայացրին ճապոնական ժողովրդական և ժամանակակից երգեր, երաժշտական և պարային համարներ:

Մրցույթի ժյուրիի կազմում էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, կոմպոզիտոր, երաժշտագետ և երաժշտական պրոդյուսեր Շուշան Սարգսյանը, միջազգային մրցույթի դափնեկիր, «Նաղաշ» անսամբլի մենակատար Տաթևիկ Մովսեսյանը և ճապոներենի ուսուցիչ Արիհիկո Հասեգավան:

3-րդ մրցանակին արժանացավ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ժողովրդական գործիքների կվինտետը. քանոնի և ուդի կատարմամբ հնչեց Ջո Հիսաիշիի (Joe Hisaishi) "First Love" ստեղծագործությունը:

2-րդ հորիզոնականը գրավեց Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնի սան Քրիստինա Գրիգորյանը, ով կատարեց "Soredemo sekai wa utsukushii" (Եւ միևնույնն է, այս աշխարհը գեղեցիկ է) երգը:

Իսկ առաջին մրցանակին արժանացավ Օվսաննա Թումանյանը իր "Bad Apple and Gokuraku jodo" պարային կատարումով: Այս տարի առաջին անգամ մրցույթում ընդգրկվել էր «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, որի հաղթող մրցույթ-փառատոնի հանդիսատեսի եւ հյուրերի կողմից ընտրվեց Եղեգնաձորից ժամանած մասնակից Քրիստինա Գրիգորյանը:

Հանդիսատեսի համակրանքին արժանացան նաև Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ժողովրդական գործիքների կվինտետը և Օվսաննա Թումանյանը: Մրցութային ծրագրից բացի ելույթ ունեցան նաև փառատոնի հյուրերը՝ “Hay Lao” խումբը “Lullaby of Takeda” երգով, “History” խումբը՝ “Bad Apple” երգով: Սուձուկի Կենտոն (Suzuki Kento) Դիլիջանի միջազգային դպրոցից դուդուկով կատարեց “Furusato” ճապոնական ժողովրդական երաժտությունը, ինչպես նաև “Grean Tea Farm” (դաշնամուր) ստեղծագործությունը: Տաթևիկ Մովսեսյանը (մենակատարուհի), Էդիկ Ներսիսյանը (սաքսոֆոն) և Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր) կատարեցին Աոի Թեշիիմայիի (Aoi Teshiimai) "Sayonara no natsu" (Հրաժեշտի ամառը) և Աթարի Կոուսկեի (Atari Kouske) "Sorezoreni" (Բոլորին) երգերը:

Սակայն փառատոնի մասնակիցներին և հյուրերին սպասում էր ևս մեկ անակնկալ՝ Էդուարդ Բաղդասարյանի “Նոկտյուրն”-ը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի կատարմամբ:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր և հուշանվերներ:

Միջոցառման աջակիցներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, Հայ-Ռուսական համալսարանը, «Հոտելիեր»-ը, Մեդիա գրուպը, հայաստանաբնակ ճապոնացի գործարար Հիրոկի Տաչիիրին, Վի Էնն և Ասյա-Արարատ թրեվլ կազմակերպությունները:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ