Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

«WCIT 2019»-ին հայկական տեխնոհամայնքը մրցանակներ կհանձնի

am en ru
wcit-2019-in-haykakan-texnohamaynqe-mrcanakner-khancni

«Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը» (BANA) սկսել է ֆոնդհայթայթում, որն ամբողջությամբ ուղղվելու է լավագույն ստարտափների մրցույթի հաղթողներին՝ հայկական տեխնոլոգիական համայնքի կողմից շնորհվող մրցանակային ֆոնդին։ «WCIT 2019»-ի ընթացքում Հայաստանի տեխնոհամայնքի նախաձեռնության մաս կարող են դառնալ տեղական բոլոր ՏՏ ընկերությունները։ Այս մասին տեղեկանում ենք WCIT-ի Հանրային կապերի խմբից:

«WCIT 2019»-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «WCIT 2019»-ի ընթացում տեղի են ունենալու կայծակնային ռաունդներ՝ որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել է «Armenian Tech Community Prize» մրցանակը։

Մրցանակային ֆոնդը 105.000 ԱՄՆ դոլար է։ Մրցափուլն ամբողջ աշխարհից ձեռներեցներին ու նորարարներին եզակի հնարավորություն է տալիս իրենց բիզնես լուծումները ներկայացնելու տեխնոաշխարհի առաջնորդներին և մրցանակից բացի նաև ներդրումների հնարավորություն ստանալ։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ բանախոսներ, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

«Armenian Tech Community» մեդիա մեծ վահանակի վրա կներկայացվեն համայնքի բոլոր անդամների լոգոտիպերը։ Այս նախաձեռնության շնորհիվ հայկական տեխնոհամայնքը կներկայանա միասնական դեմքով ու կայացած էկոհամակարգով։ «WCIT 2019»-ը Հայաստանի համար առանձնահատուկ հնարավորություն է աշխարհին ցուցադրելու գիտական ու տեխնոգիական ոլորտներում հայկական տաղանդն ու հեռանկարները, աշխարհին ներկայանալու որպես նորարար ազգ։

Կայծակնային ռաունդներին մասնակցելու համար արդեն դիմել է շուրջ 90 թիմ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և այլն։ Կընտրվեն լավագույն 15-ը, իսկ հաղթողները կհայտարարվեն Երեւանում` «WCIT 2019»-ի փակման արարողությանը։ Մրցանակները կհանձնեն հայկական տեխնոհամայնքի հայտնի ներկայացուցիչները։

Մրցափուլերը կանցկացվեն միջոցառման երեք օրերին` հոկտեմբերի 7-9-ը։ Ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն համաժողովի պատվավոր հյուրերն ու բանախոսները։ Ամեն օր մրցույթին կմասնակցի 5 ստարտափ, որոնցից հաղթող կճանաչվեն 2-ը։ Առաջին տեղի հաղթողը կստանա 25.000, 2-րդ տեղինը` 10.000 ԱՄՆ դոլար մրցանակ։

«WCIT 2019»-ը Հայաստանի և ՏՏ աշխարհի համար կարեւորագույն միջոցառում է։ Համաժողովի հաջողությունը կարտացոլվի բոլորիս վրա, ուստի «WCIT 2019»-ի եւ «BANA»-ի թիմերը վստահ են, որ ոլորտի ներկայացուցիչները, գիտակցելով նախաձեռնության կարեւորությունը եւ հնարավոր ազդեցությունը հայաստանյան նորարարական էկոհամակարգի վրա, իրենց դրամական ներդրումը կունենան միջազգային մրցափուլն իրականություն դարձնելու համար։ Ժամանակն է ցույց տալ, որ Հայաստանն ունի միասնական եւ ուժեղ տեխնոլոգիական հանրություն` ընդունակ աջակցելու համաշխարհային մակարդակի նորարարներին»,- նշել է «Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի» տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

Կայծակնային ռաունդների արդյունքում շնորհվող «Armenian Tech Community Prize»-ի համար արդեն նվիրատվություններ են արել «DataArt», «SmartClick AI», «Rafa Solutions», «AICA», «Heltun», «Seven Smarts», «WiMedia», «EasyDmarc», «The Crowdfunding Formula», «Himnark» ընկերություններն ու անհատներ։

«Հատկապես ոգևորիչ է փոքր ընկերությունների մասնակցությունը, որոնք այս մրցանակաբաշխության մեջ իրենց ներդրումն ունենալով հաստատում են հայկական ՏՏ համայնքի լիիրավ անդամ լինելը։ Տեխնոհանրույթի այս միասնական մրցանակը կարող է դառնալ հայկական ՏՏ համայնքի դեմքն՝ աշխարհով մեկ»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի անդամ, կայծակնային ռաունդների ծրագրի ղեկավար Էմմա Առաքելյանը։

Պատմական իրադարձության մասը կազմելու համար հայաստանյան տեխնn համայնքի ներկայացուցիչները կարող են կապ հաստատել «BANA»-ի թիմի հետ (armtech@bana.am)` «Armenian Tech Community» մեդիա-վահանակին իրենց լոգոտիպի տեղադրման, տոմսերի պրոմոկոդ ստանալու կամ այլ հարցերի համար։

Ֆինանսական ներդրումներ կարելի է անել անվանակարգի համար հատուկ բացված բանկային հաշվին` «Ինեկոբանկ» - 2052222084281006 (UATE)։ Համայնքի բոլոր անդամները «Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցից» պարբերաբար տեղեկություններ կստանան։  

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ