Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ինչո՞ւ պետք է հիմա Հայաստան այցելել. Bloomberg-ի անդրադարձը

am en ru
why-you-should-go-to-armenia-now-bloomberg

Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը Հայաստանի մասին հոդված է հրապարակել: Մեր հայրենիքի տեսարժան վայրերին նվիրված հոդվածը կրում է «Ինչո՞ւ պետք է հիմա Հայաստան այցելել. 15 ոգեշնչող լուսանկար» խորագիրը:

«Գրեթե 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը շատերին հայտնի է ոսկե մեդալների ձեռք բերած շախմատիստների, վտանգավոր աշխարհաքաղաքականության, Չերչիլի սիրելի կոնյակի և, իհարկե, Քարդաշյանների շնորհիվ: Չնայած դրան, շատ ամերիկացիներ չեն կարող քարտեզի վրա ցույց տալ փոքրիկ, սակայն շատ հետաքրքիր Հայաստանը», - նշված է հոդվածում:

Հոդվածում, մասնավորապես, ներկայացված են Հայաստանում մի շարք տեսարժան վայրեր, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները պետք է այցելել, եթե Հայաստանում են գտնվում: Ի թիվս հայաստանյան տեսարժան վայրերի՝ Bloomberg-ը առանձնացնում է Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի և Տաթևի հնամենի վանական համալիրները, Գեղամա ծովակը և մայրաքաղաքի Երևանի մի շարք գեղեցիկ վայրեր:

Անդրադարձ է արվում նաև ավանդական հայկական ճաշատեսակներին, այդ թվում տոլմային, խորովածին և այլ ճաշատեսակների:

Bloomberg-ը նաև հիշեցնում է մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասին, որը շարժել էր ողջ աշխարհի հետաքրքրությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ