WTI տեսակի նավթի գինն աճել է

am
wti-tesaki-navti-ginn-ajel-e

WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 60 դոլարը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով բորսաների տվյալները:

Ինչպես նշվում է, նման գնաճ մայիսի 25-ից առաջին անգամ է գրանցվում: Սա պայմանավորված է ՕՊԵԿ-ի գործարքի երկարացման ակնկալիքով:

Առկա տվյալների համաձայն՝ նավթի գինն աճել է 2.67% -ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 60.04 դոլար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ