Խաչատրյանական ոգին թևածում է ամենուր. ռեպորտաժ մաեստրոյի տուն-թանգարանից (տեսանյութ)

am es
xacatryanakan-ogin-teacoum-e-amenour-reportaj-maestroyi-toun-tangaranic-tesanyout

Այսօր՝ հունիսի 6-ին, հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 116-րդ տարեդարձն է: Օրվա կապակցությամբ ՀԱՅ ՁԱՅՆ-ի լրագրողական թիմն այցելել է մաեստրոյի տուն-թանգարան:

Այստեղ ամեն քայլափոխի Խաչատրյան է հնչում: Մաեստրոյի երաժշտության ներքո հաճախ կենդանանում են նրա կյանքի դրվագները: Խոսքը տուն-թանգարանի նորամուծության մասին է: Արլուպա ընկերության հետ մշակվել է բջջային հավելված, որի միջոցով հնարավոր է տեսնել դրվագներ մաեստրոյի ստեղծագործություններից և դրանց փորձերից: Տուն թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը պատմում է, որ իրենց ցուցադրությունն էլ ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար անընդհատ պրպտումների մեջ են: Փորձում են նորագույն տեխնոլոգիաները ներմուծել թանգարան, սակայն, չանցնել սահմանը: Ասում է՝ չենք ցանկանում որ դա լինի նպատակ, այլ լինի միջոց, որի շնորհիվ կկարողանանք հավելյալ ինֆորմացիա տրամադրել այցելուներին:

Ռեպորտաժի հեղինակներ՝ Գոհար Ավետիսյան և Էմմա Հովսեփյան 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ