Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Խաչիկ գյուղում տեղի կունանա Գաթայի փառատոն

am
xacik-gyouxoum-texi-kounana-gatayi-paraton

Սեպտեմբերի 21-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղում տեղի կունանա ամենամյա Գաթայի փառատոնը: Փառատոնի հիմնական նպատակն է սահմանամերձ Խաչիկ գյուղում բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսական ակտիվության ստեղծումը, ինչպես նաև զբոսաշրջության տեսնակյունից գյուղի ճանաչելիության բարձրացումը։

 

Փառատոնի ընթացքում ցուցահանդես-վաճառքով տեղի և հարակից շրջանների ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարներում, ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը, Վայոց Ձորի մարզին հատուկ ավանդական ուտեստները, քաղցրավենիքը, ամենահամեղ հորած պանիրն ու բազմաթիվ այլ կերակրատեսակներ: ​

 

Փառատոնի ընթացքում կտրվում է աշխարհի ամենամեծ տրամագծով գաթան (այն տարեց տարի մեծանում է), և 2017թ.-ին գրանցվել է Դյուցազնագրքում:​

Փառատոնի շրջանակներում հյուրերի համար անցկացվում են գաթա և արիշտա պատրաստելու վարպետաց դասեր:​

 

Այս ամենն ուղեկցվում է ավանդական հայկական երգ ու պարով, ի դեպ պարերի մի մասնիկը կարող է դառնալ փառատոնին մասնակից յուրաքանչյուր այցելու:​

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ