Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Ղարաբաղի ադրբեջանական համայնքը միշտ մասնակցել է բանակցային գործընթացին. այսպես է կարծում Փաշինյանը

xarabaxi-adrbejanakan-hamaynqe-mist-masnakcel-e-banakcayin-gorcentacin-ayspes-e-karcoum-pasinyane

Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Այս առիթով նա, մասնավորապես, ասաց հետևյալը.

«Վերջին ամիսներին Արցախի հարցում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ամենատարբեր վարկածներ են հնչում, քննարկումներ են տեղի ունենում: Ինչպես կառավարության ծրագրում է գրված՝ մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի սեփական ճակատագրի որոշման գործում Արցախն ունենա վճռորոշ նշանակություն: Մայիսի 9-ին Արցախում հայտարարել եմ՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ, պատրաստ եմ և պիտի բանակցեմ ՀՀ-ի անունից, բայց չեմ կարղ բանակցել Արցախի Հանրապետության անունից, քանի որ չունեմ Արցախի վարչապետի կամ նախագահի կարգավիճակ:

Ես ՀՀ վարչապետն եմ, ես Արցախի վարչապետը չեմ: Ընդգծեմ, որ ՀՀ-ն ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Ըստ էության, բանակցային գործընթացում մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: Սա նոր չէ, ունի նախկինից հայտնի կարևոր զարգացումներ, ձևավորել է որոշակի բովանդակություն: Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը:

Նախկինից հայտնի է, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին, արձագանքում է հետևյալ կերպ՝ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախը՝ որպես բանակցային կողմ, Ադրբեջանն իր հերթին կներգրավի Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:

Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի: Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել է և այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին, և ըստ էության տեղի չի ունեցել անգամ մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի և մասնակցություն չունենա: Ինչպե՞ս: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը մասնակցում են Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, հետևաբար, Ադրբեջանի ղեկավարն ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից, հետևաբար, Ադրբեջանի նախագահը, կառավարությունը, խորհրդարանը ունեն մանդատ՝ ներկայացնելու նաև այդ մարդկանց:

Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործում են ընտրական տեղամասեր, ասվում է, որ դրանք Ղարաբաղի ընտրական տեղամասերն են, եթե չեմ սխալվում, Ադրբեջանում գոյություն ունի նույնիսկ Աղդամի ընտրական տեղամաս, Ստեփանակերտի ընտրական տեղամաս և այդպես շարունակ:

Հետևաբար, Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակությունը, Ադրբեջանն իր հերթին կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությունը, մի շարք հարցեր է առաջացնում: Սա արդյո՞ք նշանակում է, որ Ադրբեջանի գործող իշխանությունը հայտարարում է ի սկզբանե, որ ինքը չունի լիազորություն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին, ողջ Ադրբեջան պետությունը բանակցային գործընթացում: Սա շատ կարևոր նրբություն է, ուզում եմ այս միտքը մանրամասն պարզաբանել:

Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել և Ադրբեջանի ղեկավարությունը ինքն է խոստովանում, որ ինքը լիազորված չէ ներկայացնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, հետևաբար, հարց է ծագում՝ իսկ Ղարաբաղի գործող իշխանությունը, արդյո՞ք, լիազորված է ներկայացնել ադրբեջանական հանրության մյուս հատվածներին: Ադրբեջանի ղեկավարությունը, արդյո՞ք, լիազորված է ներկայացնել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, որոշակի ռեգինոններին: Թե՞ մենք պետք է ստուգենք այդ լիազորությունը: Հետևաբար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը և Ադրբեջանի ժողովրդին, ապա ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը մասնակցում բանակցություններին: Մեր կառավարությունը շատ ուղիղ ասում է՝ մենք չունենք մանդատ և լիազորություն ներկայացնելու Ղարաբաղն ու Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Ղարաբաղն ու Ղարաբաղի ժողովրդը մեր ընտրություններին չեն մասնակցում, հետևաբար Ղարաբաղի քաղաքացիները իմ օգտին չեն քվեարկել խորհրդարանական ընտրություններում և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով:

Դրա փոխարեն իրենք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, ունեն իրենց ներկայացուցիչները՝ բանակցություններում ներկայանալու համար: Այս քննարկումները, որոնք տեղի են ունենում ԼՂ հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման ուղղությամբ, իրականում շատ լուրջ առաջընթաց եմ համարում, քանի որ ես տեսնում եմ շատ կոնտրետ ձևեր և մեթոդներ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում, և մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ թվում այդ մեթոդները կքննարկենք մեր միջազգային գործընկերների հետ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ