Ղարաբաղյան խնդրի լուծումը նոր պատերազմն է. Երվանդ Բոզոյան

am
xarabaxyan-xndri-loucoume-nor-paterazmn-e-ervand-bozoyan

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած Արցախյան բանակցությունների վերաբերյալ քննարկման ժամանակ

Լեռնային  Ղարաբաղի խնդիրը բարդ խնդիր է: Խնդիրն՝ այս վիճակով, այս պայմաններումբանակցության պրոցեսը արտացոլումն են այն պատերազմի, որն ավարտվեց 1994 թվականին: Ես կարծում եմ, որ այս խնդիրը լուծում չունի, ըստ էության, կլուծվի հաջորդ պատերազմի արդյունքում: Արդյունքում  հայկական կամ ադրբեջանական  կողմը կհաղթի: Այդ ժամանակ կառաջանա նոր իրավիճակ, որը կթելադրի նոր պայմաններ: Ես կարծում եմ, որ բոլորս էլ պետք է պատրաստվենք այդ պրոցեսին, դա օբյեկտիվ իրավիճակ է: Ինչքանով ենք մենք այս պահի դրությամբ պատրաստ պատերազմին, չեմ ուզում գնահատականներ տալ: Կարծում եմ, պետք է լուրջ պատրաստվենք և ռազմական տեսակետից ունենանք բավականին բալանսավորված հակաուժ, պատրաստվենք հոգեբանորենտնտեսական համակարգը պետք է պատրաստ լինի, քաղաքական համակարգը պետք է մոբիլ լինի: Այսինքն՝ մենք դառնանք յուրօրինակ, Իսրայելի տիպի երկիր, որը կարողանա խնդիրները լուծել այնպես,  ինչպես, ըստ էության, պահանջում է հայ ժողովուրդը, հայ ժողովրդի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք այն վիճակում չենք, մեր հասարակության մեջ կան մի քանի ծայրահեղություններ: Որպեսզի մեն կարողանանք հրաժարվել այդ ծայրահեղություններից, պետք է շատ ռացիոնալ կարողանանք մեր առջև խնդիր դնել՝ ոնց սարքենք ժամանակակից պետություն, զուգահեռ ժամանակ շահենք բանակցային պրոցեսով: Բոլորն էլ լավ են հասկանում, Ադրբեջանում մարդ չկա, որ չհասկանա՝ ոչ մի թիզ հող չենք տալու, մենք էլ ենք հասկանում Ադրբեջանին՝ չենք ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունն: Եվ դրա համար բոլորն էլ պատրաստվում են պատերազմին,Ադրբեջանը փորձում է իր դիրքային առավելությունները ստանալ, նոր դաշնակիցներ ստանալ՝ ի դեմս Իսրայելի, փորձում է  մաքսիմալ իր երկիրը կոնսոլիդացնել:

Ընդհանրապես կուռք սարքել, թե՝ հիմա  ԼՂ-ի ներկայությունը լիներ բանակցություններին, մենք միանգամից սարեր շուռ կտանք, ծիծաղելի է, որովհետև  դե ֆակտո և ֆորմալ  հակամարտության կողմ  է, և  Բուդապեշտում 94թ. ընդունված է, որ կողմ է, պարզապես ադրբեջանցիները հրաժարվում են մասնակցել Ղարաբաղի հետ բանակցային պրոցեսի մեջ մտնել: Սա է խնդիրը, և ըստ էության իրենք սկզբից էլ հրաժարվել են բանակցային պրոցեսից: Հայկական կողմը,  որպեսզի բանակցային պրոցեսը չկանգնի, փորձեցին, այսպես ասած, իրենց վրա վերցնել դա: Այստեղից մեծ աղմուկ են բարձրացրել, որ մենք տիեզերական կորուստ ենք ունեցել. ես այդպես չեմ  գնահատում: Ինձ համար միանշանակ կարևորն այն է, որ մենք կարողանանք այստեղ  բոլոր իմաստներով հաջողության հասնել: Հաջողությունն այնպես չէ, որ մեկը կգա,  միանգամից բռունցքը կխփի, ու Արցախը կդառնա մերը: Դու պետք է ունենաս ուժեղ երկիր, ուժեղ՝ բոլոր իմաստներով, կոնսոլիդացված հասարակություն: Այն, ինչ որ արեցին  հրեական վերնախավով, իսկապես հիացած եմ: Նրանք, ըստ էության, զրոյից սարքեցին ժամանակակից լուրջ երկիր, երկիր, որտեղ մի քանի հարյուր հազար մարդ էր ապրում, հիմա 8 մլն մարդ է ապրում, երկիր, որտեղ ԱՄՆ-ն 48 թվականին  ճակատագրական դավաճանեց,  և Կոնգրեսը մի պահ հրաժարվեց ճանաչել Իսրայելը: Եվ Իսրայելը պատերազմով ստիպեց, որ ինքն իրավունք ունի գոյության: Դա մեզ պետք է գոնե օրինակ ծառայի, որ մենք այդ ճանապարհով գնանք և իսկապես դառնանք Իսրայելի պես ժամանակակից  երկիր:

Հայաստանի  դիրքորոշումը կրավորական, անմեղսունակ ձևակերպենք: Այդ անմեղսունակությունը գալիս է փորձագիտական շրջանակների բացակայությունից: Հիմա քիրվայականություն  չկա, կա կրավորական դիրքորոշում: Այս կրավորականությունը խանգարում է,  և փաստորեն մենք չենք կարող լուրջ պետություն դառնալ: Սա է խնդիրը:

21-րդ դարը  հիբրիդային  պատերազմի ձևերից մեկն է: Երբ երկրները մրցում են իրար հետ, ամեն մեկը փորձում է երկրի ներքին կյանքում մաքսիմալ պառակտում մտցնել, ինչը տրամաբանական է:   Գուցե դա վատ է հնչում, բայց արդյունքում նրանք կարողացել են մեր մեջ հայաստանցի և ղարաբաղցի հակասությունը մտցնել: Այսինքն՝ իրենց պրոպագանդան աշխատել է, որը արհեստածին է: Բայց մենք չենք կարող իրենց մեջ մտցնել դա: Աբսուրդ է, որ որ ասում ենք՝ փողը քիչ է, սա գիտակցության պակաս է, էլիտան չի զբաղվում, էլիտան բամբասանքներով է զբաղված: Արժեհամակարգային էլիտա չի Հայաստանում, ցավոք սրտի, իշխող էլիտան: Իսրայելն իր գոյատևման խնդիրը լուծեց նրանով, որ Պաղեստինը դարձավ կիսապետություն: Մեր գոյության միակ ճանապարհն այն է, որ  Ադրբեջանը դառնա կիսապետություն:Եթե Ադրբեջանը դառնա կիսապետություն, մենք կարող ենք հանգիստ գոյատևել, մենք ուրիշ տարբերակ չունենք:Ես մի քիչ համաձայն չեմ այն տարբերակի հետ, թե մեր գեներալնեչը չեն աշխատում, որովհետև վախենում են, որ ռուսական ազդեցություն կա: Այդպիսի բան չկա, ուղղակի մեր գիտակցության մեջ, մեր վերնախավի մեջ այդպիսի պատկերացումներ չկան: Պատերազմի ժամանակ, դուք լավ հիշում եք, որ Ռուսաստանը փորձում էր կանխել առաջխաղացումը: Սամվել Բաբայանի դերը եղավ այն, որ փաստի առաջ կանգնեցնելով, գնում էր առաջ, իր դերը պատմության մեջ մեծ էր նրանով, որ ռուսները հաշվի նստեցին: Այսինքն՝ հաշվի են նստում ուժեղի հետ, և Ռուսաստանին պետք է սարքել դաշնակից, եթե մենք Ռուսաստանին սարքում ենք խնամակալ, հետո սկսում ենք մեղադրել իրենց, կներեք, սա անմեղսունակություն է, այսինքն՝ հակառուսականությունը դա հիվանդություն է: Ի վերջո մենք  պետք է կարողանանք մեր մեջ եղած հիվանդություննները բուժենք, առողջ ազգ դառնանք: Եթե մենք կորցրեցինք Ղարաբաղը, ապա մենք անխուսափելիորեն կկորցնենք Զանգեզուրը: Հաջողության հասնելու համար մենք պետք է փոխենք մեր վերնախավի մտածողությունը: Ճիշտ է, ավելորդ ռադիկալիզմը պետք չի որ լինի, որովհետև այդ ռադիկալիզմը մի քիչ  վախեցնում է մարդուն, կարող է մտածել, որ դա ծայրահեղ  բան է, բայց ԼՂ կարգավորման խնդիր՝ որպես այդպիսին, լղոզված հասկացողություն է,  չգիտեն, թե ոնց  է պետք լուծել: Մարդիկ չեն հասկանում, թե որն է լուծումը: Ադրբեջանում հստակ գիտեն, թե որն է խնդիրը: Սա է խնդիրը:

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ