Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Խարկովում ադրբեջանցիները 6-րդ հարկից ցած են նետել հայ տղային

am es
xarkovoum-adrbejancinere-6-rd-harkic-cac-en-netel-hay-txayin

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանին 6-րդ հարկից ցած են նետել մի խումբ ադրբեջանցի ուսանողներ, երբ չի հաջողվել նրա մոտ թմրանյութ գցել։ Արթուր Մարտիրոսյանի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը, դեպքի մանրամասները պատմել է Times Kharkiv-ին։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Նշվում է, որ հանրակացարանում Արթուրի հարևանը ադրբեջանցի է եղել, ում հետ նա ընկերացել է, նրան անգամ իր տուն է հրավիրել։ Այդ չարաբաստիկ օրը հարևանը Արթուրին հրավիրել է խորոված պատրաստելու։ Հյուրերի թվում եղել են տարբեր համալսարաններից ադրբեջանցի ուսանողներ։ Պիկնիկի ժամանակ Արթուրը վատ է զգացել, հոր խոսքերով, ինչ-որ բան են ավելացրել տղայի խմիչքի մեջ: Արթուրը գնացել է իր սենյակ, շուտով նրա սենյակ են մտել ուսանողները, որոնց հետ Արթուրը խնջույքի էր՝ նրա առողջական վիճակն իմանալու պատրվակով:

Հոր խոսքերով, նրանք իրենց հետ բերել են ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր, Արթուրը հասկացել է, որ ինչ-որ բան են նախապատրաստում ու պատրաստվում են իր մոտ թմրանյութեր գցել: Նա ձևացրել է, թե չի հասկանում՝ ինչ է կատարվում։

Երբ Արթուրի նոր ծանոթները հեռացել են, նա փակել է դուռն ու սկսել բերածը պատուհանից դուրս նետել։ Ադրբեջանցիները տեսնելով սա՝ կոտրել են դուռն ու սկսել ծեծել Արթուրին: Արթուրը կարողացել է հասնել բաց պատուհանին և սկսել օգնություն կանչել։ Այդ ժամանակ էլ նրան հրել են ու գցել պատուհանից:

Տղան հրաշքով ոչ միայն փրկվել է, այլ նաև գիտակցությունը չի կորցրել: Հասկանալով, որ հարձակվողները կարող են իջնել ու սպանել իրեն՝ մի կերպ թաքնվել է մոտակա կայանատեղիի բեռնատարի տակ։ Շուտով երիտասարդները եկել են նրա ընկած վայր ու սկսել փնտրել Արթուրին: Նրանք փորձել են մուտք գործել ավտոկայանատեղի, բայց նրանց թույլ չեն տվել շներն ու պահակը, ով էլ գտել էր Արթուրին ու ոստիկանություն կանչել։

Մանրամասները՝ այստեղ

Լրահոս

Նմանատիպ նորություններ