Խաղաղ աշխարհի երազանքով շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Կարո Փայլան

am
xaxax-asxarhi-erazanqov-snorhavoroum-em-sourb-cnounde-karo-paylan

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը՝ ասելով.

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Պատգամավորը նաև Սուրբ ծննդյան կապակցությամբ Ֆեյսբուք և Թվիթթեր սոցիալական ցանցերում գրել է.

«Խաղաղ աշխարհի երազանքով շնորհավորում եմ Սուրբ ծնունդը»:

Հայազգի պատգամավորը շնորհավորանքը ստորագրել է այսպես՝ «Կարո Փայլան, Տիգրանակերտի պատգամավոր»:

Հիշեցնենք, որ Փայլանը պատգամավորր է ընտրվել Դիարբեքիրի նահանգից՝ պատմական հայկական Տիգրանակերտից։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ