Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում անցկացվել է «Տեր և տիկին» պարային-երաժշտական փուլը

am
xaxaxoutyan-martik-mrcouyti-srjanakoum-anckacvel-e-ter-e-tikin-parayin-erajstakan-poule

Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան զորավարժարանում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում անցկացվել է «Տեր և տիկին» պարային-երաժշտական փուլը: Այս մասին տեղեկանում ենք Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Տեր և տիկին» մրցափուլի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ցուցադրել իրենց տաղանդն ու կարողությունները երգի, պարի և մշակութային այլ ասպարեզներում:

 

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Հայաստանից և Ռուսաստանից մշակութային վաստակավոր գործիչներ, Բելառուսից, Հունաստանից, Իրանից և Ղազախստանից մրցավարներ ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

 

Ժյուրիի կողմից հատկապես աչքի են ընկել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող սերժանտներ Գերման Դավիդովն ու Լիլիա Դաուտովան, Հայաստանը ներկայացնող կրտսեր սերժանտ Նարեկ Քալոշյանը և Բելառուսը ներկայացնող եֆրեյտոր Տատյանա Կովալևսկայան:

 

Մրցափուլի առանձին համարներ ներկայացված կլինեն օգոստոսի 13-ին կայանալիք եզրափակիչ Գալա-համերգի ընթացքում: Մրցույթի վերջին՝ «Դիպուկահար» մրցափուլը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարարության զորավարժարանում:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ