Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին նաև գինեգործական ընկերությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերևի բաժնից: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված հարթակ՝ հույս հայտնելով, որ կառույցի համախմբված, ստեղծագործ թիմի շնորհիվ հաջողություններն ու ձեռքբերումները ոլորտում կլինեն շարունակական։ Նա նաև հավելել է, որ մշակվում է զարգացման ռազմավարություն, որի ներքո հստակ գործողությունների պլան է դրվելու խաղողագործության, գինեգործության և կոնյակագործության զարգացման համար։
Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում հիմնադրամի կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը` խաղողագործական շրջաններում խաղողի տնկարկների քարտեզագրման հայեցակարգի մշակում, խաղողի ֆիլոքսերակայուն տնկարանի հիմնում, աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրում, կոլեկցիոն այգիներում հավաքագրված խաղողի սորտերի պահպանում և այլն, ինչպես նաև անդրադարձել է գինեգործության ոլորտի զարգացման դինամիկային: Նրա խոսքով՝ չնայած այս տարի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ունեցել ենք արտադրության որոշակի անկում, սակայն իրականացված ծրագրերի արդյունքում տարվա 6 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ 30 տոկոս արտահանման աճ է արձանագրվել։ Շոշափելի աճ է նկատվում նաև գինու ներքին սպառման շուկայում: Այսպես, եթե նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմում էր 1,2 լիտր մեկ անձի հաշվով, ապա 2018 թվականին այն հասել է մեկ անձի հաշվով 2,6 լիտրի:
Գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել է միջազգային տարբեր ցուցահանդեսներին, որի արդյունքում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել օտարերկրյա գործընկերների հետ։ Հայկական գինիներն արդեն ներկայացված են ավելի քան 30 երկրներում, իրացման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ուկրաինան, Վրաստանը, Չինաստանը և Ֆրանսիան:
«Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սերտ աշխատում է մեր արտադրողների հետ, յուրաքանչյուր ծրագիր, որ մենք ներկայացնում ենք կառավարությանը, նախապես համաձայնեցնում ենք արտադրողների հետ», - հավելել է Զարուհի Մուրադյանը: «Վան Արդի» ընկերության ներկայացուցիչ Վարուժան Մուրադյանը լավատեսորեն է տրամադրված, տարին որակի առումով բավական հաջող էր։ «Այս տարի արտադրանքի և արտահանման ծավալները շուրջ 35-40 տոկոսով աճել են. մենք զգում ենք, որ գինի սպառող երկրները նոր քիմքերի կարիք ունեն, և մենք ունենք այն գինիները, որ կարող ենք իրենց հրամցնել և շուկա վերցնել»,- հավելել է նա։ Վարուժան Մուրադյանի խոսքով՝ հիմնադրամն այն շարժիչ ուժն է, որը նրանց առաջ է մղում, առանց որի օգնության իրենք շատ հարցերում չեն կարող հաջողության հասնել։
«Ոսկեհատ վինյարդս» ընկերության հիմնադիր Գարուշ Սամվելյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում գինեգործությունը վերածնունդ է ապրում, իսկ ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ է խաղողագործությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, ավելացնել խաղողի ցանքատարածությունները և ապահովել խաղողագործական շրջանների համաչափ զարգացումը:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ