Խայտառակ փաստեր կան, ԵՊՀ ռեկտորը մանիպուլացնող հայտարարություն է արել. Դավիթ Սանասարյան

xaytarak-paster-kan--eph-rektore-manipoulacnox-haytararoutyoun-e-arel-davit-sanasaryan

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը մանիպուլացնող և իրականությունից կտրված հայտարարություններ է արել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասրյանը՝ անդրադառնալով տոներից առաջ Արամ Սիմոնյանի շտապ հրավիրած ասուլիսին և նրա հայտարարություններին:

«Իմ որակումն հետևյալն է՝ այս ճչացող, իրականությունից կտրված ու մանիպուլացնող երևույթը որևիցե ձևով չի կարող իրավիճակ փոխել: Ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս, որ Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն, ու միանգամից ենթադրեն, թե քաղաքական հետապնդում է: Սիմոնյանը ենթադրում է, թե ուսումնաիսրութուններ ենք իրականացնում, որովհետև ինքը Հանրապետական կուսակցությունից է: Սակայն, կլինեն Հանրապետական կուսակցությունից, Քաղաքացիական պայմանագրից, թե այլ կուսակցությունից, բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն ու պատասխան տան: Չի կարող լինել մեկը, ով որևիցե ճչոցով փորձի մոլորեցնել մարդկանց ու ասի, թե մեր հետևից ընկած են, որովհետև ՀՀԿ-ից ենք»,- հայտարարեց Սանասարյանը:

Ըստ պետական վերահսկողական ծառայության պետ՝ Սիմոնյանի ամենամեծ մանիպուլիացիաներից մեկը այն է, որ ինքն ասում է, թե 9 մլրդ-ից ավելի գնումներ են ստուգել. «Սուտ է: Մենք ստուգել ենք 2,5 մլրդ դրամի գնումներ: Ես վստահ եմ, որ եթե երկար գումարում-հանում անենք, կստանանք ավելի մեծ թիվ, ինչ ես ներկայացրել եմ հանրությանը: Եթե ուսումնասիրությունը երկար տևի, այդ թվերը բազմապատկվելու են»:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք չեն կարող մեկ կամ երկու տարի տրամադրել միայն ԵՊՀ-ում ուսումնասիրություններին, սակայն վստահեցրեց, որ այս ամիսներին կատարված ուսումնաիսրության արդյունքում ստեղծված տեղեկանքի համար պատասխանատու են. «Շատ մանրամասներ չենք ներկայացնի, բայց վստահեցնում ենք, որ խայտառակ փաստեր կան, և իրավապահ մարմիններն իրենց գործողությունների արդյունքում կներկայացնեն ամբողջը հանրությանը»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ