Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ղազախստանում մեկնարկել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումը

am en ru
xazaxstanoum-meknarkel-e-tntesakan-12-rd-amenamya-foroume

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումը, որը մեկ հարկի ներքո է հավաքել տասնյակ երկրների ղեկավարների, քաղաքական գործիչների, տնտեսագետների, տնտեսական բլոկի պատասխանատուների: Այս տարի ֆորումն անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո:

Ֆորումի բացումը կատարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի թղթակիցը Ղազախստանի մայրաքաղաքից հայտնում է, որ ֆորումի առաջին օրը տեղի է ունեցել հիմնական ժողովը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Համաշխարհային բանկի նախագահը, Չինաստանի փոխվարչապետը, «Nokia» ընկերության նախագահը, ռուսական «Сбербанк»-ի ղեկավար Գերման Գրեֆը:

Ելույթ ունեցողներն ընդգծել են համաշխարհային տնտեսական նոր համակարգերի ստեղծման, տնտեսական արդյունավետ քաղաքականության վարման և բիզնես հաջողության հասնելու գործում նման տնտեսական ֆորումների կարևորությունը: Նուրսուլթան Նազարբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսության հաջողության ճանապարհը, թե ինչպես է իրենց երկիրը հումք արտահանող երկրից վերածվել արտադրանքներ ստեղծող և արտահանող, նաև կոմունիկացիաներ ստեղծող պետության: Նախկին նախագահը մեծ կարևորություն է տվել 4 համաշխարհային տնտեսական կենտրոնների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Եվրոպայի միջև համագործակցությանը: Իսկ այդ համագործակցությունը համաշխարհային տնտեսական աճի հիմանական ճանապարհն է:

Ելույթով է հանդես եկել նաև Արմեն Սարգսյանը, ով, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք: Մենք 21-րդ դարի մաս ենք՝ համաշխարհայնորեն ինտեգրացված: Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնը՝ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկուն՝ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականից»:

Նշենք, որ ֆորումի աշխատանքները տևելու են 2 օր՝ մայիսի 16-17-ը:

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ