Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Խմի՛, թող հիշվի. «Խոսող գինիներ»-ը՝ որպես ինքնատիպ նվեր

xmi--tox-hisvi-xosox-gininer-e-orpes-inqnatip-nver

«Էկել ենք շնորհավորենք», «Խմի՛, թող հիշվի», «Էս պահի համար», «Խմենք, պատմեմ, թե ինչքան եմ սիրում քեզ»... ինքնատիպ մաղթանքներ ու գինի՝ կարմիր, սպիտակ, վարդագույն:  

Այո՛, գինիներն արդեն խոսում են, խոսում են հայերենով, մեր հարազատներին ու սիրելիներին էլ փոխանցում են այն, ինչը բառերով հաճախ չենք կարողանում արտահայտել:

«Խոսող գինիներ»/ Talking Wines բրենդը Թերեզայի և Քրիստինայի համատեղ նախագիծն է, որի նպատակն է  մարդկանց ազատել յուրահատուկ նվեր ընտրելու բարդ գործընթացից` միևնույն ժամանակ բազում հաճելի էմոցիաներ փոխանցել:

 

Գինիներին խոսեցնելու, բիզնեսի դժվարությունների, աշխատանքային առօրյայում հաճելի ու տպավորիչ պահերի մասին զրուցել ենք երիտասարդ գործարարների հետ:  

 

 

Ինչպես գինիները սկսեցին խոսել

Գաղափարն առաջացել է Թերեզայի մոտ շատ պատահական, ինչպես հիմնականում պատահում է: Այդ շրջանում սիրում էինք տարբեր գինիներ փորձել, գինոտ երեկոներ ու զրույցներ ունենալ։ Կարևորելով այն փաստը, որ բիզնեսը պետք է նախ և առաջ հաճախորդի համար որևէ խնդիր լուծի, ծնվեց գինի + տարբերվող դիզայն + հետաքրքիր մեսիջ գաղափարը, որը դարձավ նվերի հիանալի տարբերակ ու արդարացրեց իրեն։

Սկզբում ընտրել էինք կարմիր չոր գինի, քանի որ դա մեր ամենասիրելին էր։ Հիմա արդեն ունենք կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ։ Մեր բրենդը շուկայում դիրքավորվել է որպես հետաքրքիր նվեր, ոչ թե գինի։ Հետագայում, երբ սկսենք գինի արտադրել ու նոր տեսականի առաջարկել հաճախորդներին, հավանաբար կլինենք տարբեր միջոցառումների, փառատոնների մասնակիցը։

խոսող գինիներ, հայ ձայն

 

Խոսող գինիների պահանջարկ  կա, իսկ հաճախորդները շատ են

Հենց սկզբում Խոսող Գինիները մեծ ճանաչում ունեցան իրենց տարբերվող լինելու պատճառով։ Հաճախորդները շատ են, հիմնականում՝ Երևանից, քանի որ առաքումը դեռևս իրականացնում ենք Երևան քաղաքում։ Դեռ անցած տարի հաճախորդներին ներկայացրեցինք 2 անգլալեզու տարբերակ, որոնք դարձան զբոսաշրջիկների սիրելի հուշանվերը՝ իրենց երկիր մեկնելիս։ Հետագայում ցանկանում ենք ընդլայնել սահմանները ու առաքում իրականացնել նաև հայաշատ այլ քաղաքներում, քանի որ որ պահանջարկ կա ու շատ են հարցնում։ Սկզբում մտավախություն ունեինք, որ մարդկանց կողմից ճիշտ չի ընկալվի «գինին որպես նվեր» կոնցեպտը։ Սակայն այսօր կարող ենք ասել, որ այո, բիզնեսը գնում է իր հունով՝ ընթացքում պահանջելով ռեսուրսների ընդայնում։

խոսող գինիներ, հայ ձայն 

 

Խոսող գինին՝ որպես կորպորատիվ նվեր. խոչընդոտների հաղթահարումը

Հայաստանյան պայմաններում նման ապրանքի վաճառքի հետ կապված առաջին խնդիրը կարող է լինել շուկայի փոքր լինելը։ Այս խնդիրը լուծվեց տարբեր գինու բարերի ու ընկերությունների հետ համագործակցության միջոցով։ Մենք ընկերության ղեկավարներին ու մարդկային ռեսուրսների կառավարման բաժիններին առաջարկեցինք որպես կորպորատիվ նվեր ընտրել գինին՝ հետաքրքիր հաղորդագրությամբ (մեսիջով):  Աշխատեց ։)

Եղել են նաև այլ փոքր խնդիրներ կապված հարկային վարչարարության հետ, որոնք արագ լուծվել են համապատասխան մասնագետի խորհրդի օգնությամբ։

խոսող գինիներ, հայ ձայն

 

Բարդ է, բայց շատ հաճելի. ինչպես են ծնվում գինիների վրայի գրությունները

Գինիների վրայի գրությունները մտածում ու ընտրում ենք մենք։  Անգամ երբ մեր հաճախորդները անհատական գրությամբ գինի են պատվիրում, մենք օգնում ենք նրանց գրության բովանդակության ու կազմման հարցում։ Այո, գրությունները գրելը բարդ, սակայն շա՜տ հաճելի աշխատանք է, մանավանդ, երբ հաճախորդները սիրում են ստացված գրությունը։

 

«Գոնե էս տարի ամուսնացի»՝ ամենաօրիգինալ գրությամբ գինին

Ամանորին ունեցանք հարցում, թե ինչ գրվածքներով գինիներ կցանկանան տեսնել մեր հաճախորդները։ Մի աղջիկ առաջարկեց «Գոնե էս տարի ամուսնացի» գրվածքը։ Գինին վաճառվեց շա՜տ մեծ թվաքանակով ու դարձավ հայտնի երիտասարդների շրջանում։

խոսող գինիներ, հայ ձայն

 

«Ո՞նց, առաքիչը Դու՞ք եք». տպավորված դեպքերը

Մեր գործունեության ընթացքում հետաքրքիր ու հիշվող դեպքեր, իհարկե, եղել են։ Շատ տղաներ իրենց սիրելիներին սիրո խոստովանություն են արել՝ գինին իրենց տուն ուղարկելով։ Իրենցից յուրաքանչյուրի հետ մենք էլ լարված սպասել ենք պատասխանին։

Բացի այդ, մինչ վերջին շրջանը մեր փոքրիկ բիզնեսի բոլոր հարցերով զբաղվում էինք երկուսով, լինի դա պատվերների գրանցում, հաղորդակցություն հաճախորդների հետ, ընդհուպ մինչև առաքումներ։ Մեր քաղաքում առաքումներն անում են հիմնականում տղամարդիկ, ուստի հաճախորդների համար շատ զարմանալի էր թվում մեզ առաքիչի դերում տեսնելը։ Մի անգամ խոսեցինք, պատրաստեցինք գինին, առաքելու պահին մի աղջիկ ասաց «Ո՞նց, առաքիչը Դու՞ք եք»:

խոսող գինիներ, հայ ձայն

 

Լուսանկարները՝ Talking Wines-ի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ