Խմորումներ ԲՀԿ-ում. «Ժամանակ»

am
xmoroumner-bhk-oum-jamanak

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների եւ համակիրների:

Պարզվում է՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, որոշ մարդկանց անուններն այդպես էլ չեն հայտնվել ռեյտինգային ընտրացուցակներում: Դրա պատճառը կարող է լինել այն, որ նրանց ներկայությունը ցանկալի չի եղել կուսակցության որոշ էլիտար թեկնածուների, եւ նրանք խնդրել են, որ իրենց խանգարող եւ ձայն փախցնող թեկնածուները չընդգրկվեն ռեյտինգային ընտրացուցակներ:

Նման վարվելակերպը ավելի է մեծացրել անվստահությունը ԲՀԿ-ի եւ հատկապես նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ