Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Խորհելու, մտահոգվելու և ռեսուրսները մոբլիզացնելու խնդիր ունենք մոտակա ժամանակահատվածում. Արշավիր Ղարամյան

am
xorhelou--mtahogvelou-e-resoursnere-moblizacnelou-xndir-ounenq-motaka-jamanakahatvacoum-arsavir-xaramyan

Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2018 թ-ի նոյեմբերի 5-ին Աղդամի (Ակնայի) շրջանում Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևը, մասնակցելով «մուղամի կենտրոնի» բացման արարողությանը, իր ելույթում բարձրագոչ և շատ կարևոր հայտարարություններ է արել:

1. 2016 թ-ի ապրիլյան «հաղթանակի» և 2018 թ-ի նախիջևանյան «փայլուն» ռազմագործողության պատմական հետևանքների մասին,

2. իրենց գործողոթյունների շնորհիվ ՀՀ-ում իշխանափոխությանը նպաստելու (ինֆորմացիոն պատերազմ, տնտեսական շրջափակում և այլն),

3. Հայոց բանակի դուրս բերումը Արցախի Հանրապետության տարածքից (առաջ պահանջում էր, հիմա հույս է հայտնում),

4. «Ղարաբաղի (Արցախի) ազատագրումը» հայտարարում է սուրբ նպատակ (ադրբեջանը իսլամական պետություն է):

Հաշվի առնելով ներկա փուլում տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումները (Մերձավոր Արևելք, Իրան) խորհելու, մտահոգվելու և բոլոր ռեսուրսների մոբլիզացնելու խնդիր ունենք մոտակա ժամանակահատվածում»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ