Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Խորհրդակցություն Բերձորում

am
xorhrdakcoutyoun-bercoroum

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում օրերս` շրջվարչակազմի տարբեր կառույցների ղեկավարների, աշխատակիցների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ, կայացավ շրջխորհրդի նիստ:

Ներկա էին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, բուսաբուծության և բույսերի պաշտպանության գծով նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, անասնաբուծության և անասնաբուժության գծով նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը, ջրային համակարգերի և ոռոգման գծով նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը, Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (ԳԳԱՀ) տնօրեն Տիգրան Ծատուրյանը, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման բաժնի պետ Վարուժան Գևորգյանը, այլ պաշտոնատար անձինք:

Շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը ներկաներին շնորհավորեց Քաշաթաղի շրջանի կազմավորման 25 ամյակի առթիվ, որը լրացավ դեկտեմբերի 2-ին: Անդրադարձավ «Հայաստան» համահայկական հինադրամի կազմակերպած վերջին դրամահավաքին ՝ նշելով, որ հավաքված միջոցներով Քաշաթաղի շրջանում ևս կիրականացվեն ներդրումներ:

Օրակարգի առաջին հարցը նվիրված էր շրջանում կատարված և կատարվող շինարարական աշխատանքներին: Զեկուցումով հանդես եկավ շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանը: Տեղեկացրեց, որ ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի հատկացումներով ու աջակցությամբ շրջանի հարավային թևի Իշխանաձոր գյուղի <<Ազատամարտիկների>> թաղամասում կառուցվել է 52 բնակելի առանձնատում, մեկական թռչնանոց ու պահեստ:

Նույն ընթացքում Միջնավան քաղաքում կառուցվել է 8 բնակարանոց մեկ շենք, վերանորոգվել է քաղաքապետարանի շենքը: «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հատկացումներով և շրջվարչակազմի աջակցությամբ 2017-ին կառուցվել է Մուշի դպրոցի շենքը, այս տարվա հուլիսից հիմնանորոգվում ու ընդլայնվում է Մոշաթաղի դպրոցի շենքը: «Հայրենասեր»-ն ստանձնել է ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի շենքի կառուցումը:

ԱՀ կառավարության հատկացումներով «Քաշաթաղի պետական ուսումնական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի կողմից հիմնանորոգվում է Վանի միջնակարգ դպրոցի շենքը: Հ. Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ ԱՀ կառավարության հատկացումներով այս տարվա ընթացքում, բազմազավակ ընտանիքների խթանման ծրագրով, կառուցվել է 18 բնակելի առանձնատուն:

Իշխանաձորի <<Ազատամարտիկների>> թաղամասում ավարտվել են էլեկտրականության, կոյուղու և ջրամատակարարման աշխատանքները: Շարունակվում են շրջանային բուժմիավորման շենքի կառուցման աշխատանքները:

«Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից վերանորոգվել է մոտ 29կմ ոռոգման ջրատար, բարեկարգվել են ընդհանուր 282կմ միջհամայնքային ճանապարհներ:

«Թուֆենկյան» բարեհործական հիմնադրամի կողմից վերանորոգվում է Մոշաթաղի համայնքապետարանը, Հակ և Հերիկ գյուղերում կառուցվում է մեկական բնակելի առանձնատուն՝ բազմազավակ ընտանիքների համար:

Հիմնադրանը հիմնանորոգում է Հոչանց գյուղի 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին:

2018-ին բնակարանային պայմանները բարելավելու ծրագրով շրջանի 70 ընտանիքի հատկացվել է շինանյութ: Շրջանի համայնքների բյուջեների կատարման վերաբերյալ զեկուցեց աշխատակազմի ֆինանսական բաժնի վարիչ Հարություն Բերբերյանը: Տեղեկացրեց, որ 2017-ին համայնքների բյուջեն կատարվել է 100 տոկոսով, իսկ այս տարի, քանի որ եղանակային պայմանները բարենպաստ չէին գյուղոլորտի համար` վիճակն այլ է: Ներկա դրությամ բյուջեն կատարվել է 73-74 տոկոսով, սակայն հույս հայտնեց, որ մինչ տարվա ավարտը վիճակը կբարելավվի:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման բաժնի պետ Վարուժան Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ բնակչության սոցիալական և ապահովման մի շարք հարցերի, տեղեկացրեց, որ մշակվում է նոր ծրագիր՝ ընտանիքների կարիքավորումը գնահատելու առումով: Համայնքների ղեկավարներին հատկացվեց հատուկ ձև, որում տեղեկություններ կգրանցվեն ընտանիքների վերաբերյալ:

Աշնանացանի ավարտի և գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը: Նախ տեղեկացրեց, որ 2017-ին շրջանում հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է 27,8ց/հա, իսկ այս տարի՝ 20ց/հա: 2018-ին կատարվել է 23170հա ցանքս, հնձվել է ընդամենը 17331հա: Հնձվել է 7071հա ցորեն, ստացվել է 15497տ բերք՝ 21,5ց/հա բերքատվությամբ, 9709հա գարի-19,1ց/հա-18539տ և 551հա հաճար-15,9ց/հա-876տ: Այս տարվա հունիսի 1-ին և 17-ին տեղացած կարկտից, սելավից, քամիներից վնասվել է ընդհանուր 8583հա ցանքատարածք, որից 5828-ը՝ 80-100 տոկոսով, մնացածը՝ 50-80 տոկոսով:

Բնական աղետից 80-100 տոկոսով վնաս կրած հողօգտագործողներին ԱՀ կառավարության կողմից տրվել է ֆինանսական աջակցություն՝ ընդհանուր 192.550.800դրամ: 50-80 տոկոս վնաս կրածների՝ հողի վարձավճարներից ընդհանուր զիջվել է 43. 726. 738 դրամ գումար:

Լ. Սիմոնյանն անդրադարձավ պետության կողմից հատկացված այլ աջակցություններին, որոնք միտված են եղել հատկապես գարնանացան մշակաբույսերի արտադրությանը:

Խոսելով բանջարաբուծության մասին՝ տեղեկացրեց, որ այն եկամտաբեր ճյուղ է; Նշեց՝ պետության կողմից դրամական հատկացում էտրվել 147 հողօգտագործողի, ովքեր ընդհանուր կատարել են մոտ 253հա ցանքս, և յուրաքանչյուր հեկտարի դիմաց ստացել 200000-ական դրամ: Անդրադառնալով աշնանացանի աշխատանքներին՝ նշեց՝ եղանակային պայմաններից ելնելով ցորենի և գարու աշնանացանն ուշացավ: Ներկա դրությամբ կատարվել է 14445հա հերկ, ցանվել է 5574հա ցորեն, 8317հա գարի: Աշխատանքները կատարելու նպատակով շուրջ 50 միավոր գյուղտեխնիկա է բերվել Սյունիքի մարզից: Հավելեց նաև՝ կատարվել է պայքար մկնանման կրծողների դեմ: 2019թ. Գարնանացանի համար արդեն հայտեր են ներկայացվել գյուղատնտեսության նախարարություն և ԳԳԱՀ՝ սերմացու և պարարտանյութ ստանալու նպատակով; Նախատեսած է՝ գարնանը կատարել տարբեր մշակաբույսերի մինչև 5000հա գարնանացան: Ներկաների կողմից հարցեր ուղղվեցին զեկուցողներին, տրվեցին պատասխաններ, պարզաբանումներ: Մի շարք հարցերի և առաջարկների վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՀ գյուղնախարաը: Կարևորեց սննդի անվտանգության խնդիրները: Տեղեկացրեց՝ գարնանացանի նպատակով ներկայացված հայտերը կբավարարվեն: Անդրադարձավ անասնապահության խնդիրներին, հատկապես՝ խոզաբուծությանը, որ այն պետք է կատարվի կարանտինի պայմաններում՝ աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից խուսափելու համար: Հատկապես, մտահոգիչ է այն, որ Սյունիքի մարզից մեծ քանակությամբ անասուն է տեղափոխվում Քաշաթաղի շրջան, և հնարավոր չէ վերահսկել դրանց առողջական վիճակը, չնայած շրջանային անասնաբուժական կայանի առկայությանը:

Սյունիքի մարզին սահմանակից համայնքների ղեկավարներին հորդորեց՝ վերահսկել անասունների մուտքը: ԳԳԱՀ տնօրեն Տ. Ծատրյանը նույնպես կարևորեց շրջանի դերը և հավելեց, որ ոլորտին կտրվի աջակցություն: Ասաց՝ կաշխատենէ հաշվի առնելով նաև անցած տարիների փորձը: Կարևորեց շրջվարչակազմի վերահսկողությունը հատկացված աջակցությունները նպատակին օգտագործելու հարցում:

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը նշեց՝ հասարակական սննդի կետերում, խանութներում կատարված ստուգումների արդյունքում բազում թերություններ են գրանցվել: Համայնքների ղեկավարներին հորդորեց այս հարցում աշխատեն համատեղ: Ընթացքում ԱՀ կառավարության անդամներին, շրջվարչակազմի պատասխանատուներին հարցեր, առաջարկներ ներկայացրեցին համայնքների ղեկավարները, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը; Եղան պարզաբանումներ, պատասխաններ; Մի շարք խնդիրներիվերաբերյալ պատասխան ու պարզաբանում կլինի քննարկումներից, խնդիրներին ծանոթանալուց հետո; Շրջանի կազմավորման 25 ամյակի առթիվ Մոշաթաղ, Ծաղկաբերդ, Արտաշավի գյուղերից 3-ական հնաբնակ պարգևատրվեցին շրջվարչակազմի պատվոգրով: Օրվա ընթացքում հանրապետության գյուղոլորտի պատասխանատուներն այցելեցին շրջանային անասնաբուժական կայան, ծանոթացան շենքային պայմաններին, զրուցեցին աշխատակիցների հետ: Կայանի տնօրեն Արմեն Էլբակյանը տեղեկություններ տվեց կայանի աշխատակազմի, կատարվող աշխատանքների վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայանը գտնվում է խիտ բնակեցված թաղամասում՝ շրջվարչակազմի ղեկավարն առաջարկեց տեղափոխել այն այլ տարածք, որը գտնվում է շրջանի հարավային թև իջնող ճանապարհի մոտ, կառուցելով նոր շենք:

Զոհրաբ Ըռքոյան

ՀԱՅ ՁԱՅՆ-ի Արցախի հատուկ թղթակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ