Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Խորհրդարանական դիմությունն ու ընդդիմությունը հաշտ ու խաղաղ, ձեռք-ձեռքի տված ԱԺ նախագահ ընտրեց Արարատ Միրզոյանին

am en ru
xorhrdaranakan-dimoutyounn-ouenddimoutyoune-hast-ou-xaxax--cerq-cerqi-tvac-entrec-ajnaxagah

Քիչ առաջ ավարտվեց պատգամավորների քվեարկությունը, խորհրդարանը ձայների 131 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Արարատ Միրզոյանին:

Հիշեցնենք, որ Միրզոյանը ԱԺ նախագահի պաշտոնում միակ թեկնածուն էր, մյուս երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» թեկնածություն չէին առաջադրել:

Նկատենք, որ նախկինում ընդդիմադիր ուժերը շատ ակտիվ էին հանդես գալիս ԱԺ նախագահի պաշտոնում իրենց թեկնածուի առաջադրման հարցում: Բացի այդ, նախկինում Ազգային ժողովի նախագահի ընտրության ժամանակ խորհրդարանում բավականին թեժ քննարկում էր ծավալվում: Նախագահի թեկնածուին հարցեր ուղղելու, ապա ելույթերի համար հերթագրվում էին երկու տասնյակից ավելի պատգամավորներ:

Մինչդեռ բոլորովին այլ էր պատկերը նոր խորդարանում: «Իմ քայլը» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին հարցեր ուղղելու համար հերթագրվեցին ընդամենը 4 պատգամավոր, իսկ ելույթ ունեցան ընդամենը 6-ը:

Նկատենք, որ հնչած հարցերում, ինչպես նաև ելույթներում չկային սրություն ու ընդդիմադիր շեշտադրումներ:

Խորհրդարանական դիմությունն ու ընդդիմությունը հաշտ ու խաղաղ, ձեռք-ձեռքի տված ընտրեց Արարատ Միրզոյանին որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ