Խորհրդարանական գործուղումների հերթական «չափաբաժինը». «Փաստ»

am
xorhrdaranakan-gorcouxoumneri-hertakan-capabajine-past

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը պարբերաբար անդրադառնում է գործուղումների թեմային։ 

Այս անգամ ներկայացնենք, թե մասնավորաբար Ազգային ժողովում ինչ գործուղումներ են եղել վերջին մեկ ամսվա ընթացքում։ 

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ստրասբուրգ է մեկնել ԱԺ 8 հոգանոց պատվիրակություն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու համար։ 

Հետաքրքիր պատկեր է նաեւ ըստ քաղաքների այցերի առումով՝ սեպտեմբերի 24-27-ը ՝ Թբիլիսի, 8 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 22-24-ը՝ Բեռլին, սեպտեմբերի 24-26-ը՝ Սոչի, 26-27-ը՝ Կալինինգրադ, սեպտեմբերի 16-18-ը՝ Մոսկվա՝ 7 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 17-20-ը ՝ Գիրեսուն (Թուրքիա), սեպտեմբերի 16-19-ը՝ Ժնեւ, սեպտեմբերի 8-12-ը՝ Լոնդոն, սեպտեմբերի 9-11-ը՝ Բրատիսլավա, սեպտեմբերի 1719-ը՝ Կոպենհագեն, սեպտեմբերի 25-27ը՝ Բիշքեկ։

Իսկ ահա ամենաուշագրավ այցը տեւել է ամբողջ 21 օր՝ սեպտեմբերի 7-28-ը. խոսքը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի՝ Վաշինգտոն կատարած գործուղման մասին է։ 

Անշուշտ, գործուղումները, որպես կանոն, անհրաժեշտություն են, առանց դրանց էլ չի լինի: Բնականաբար, օրինակ՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵՏՄ կամ միջազգային այլ կառույցների շրջանակներում ընթացող որեւէ նիստի կամ քննարկման մասնակցելը նորմալ ու հասկանալի է: 

Մնում է հասկանալ, թե որքանով են արդարացված մյուս գործուղումները, այդ թվում՝ ամբողջ 21 օրով վաշինգտոնյան այցը: 

Ըստ մոտավոր հաշվարկների (յուրաքանչյուր օրը 145 դոլար օրապահիկով), ստացվում է, որ միայն սնվելու համար տրամադրվել է մոտ 3000 դոլար (գիշերակացը կազմակերպվել է հրավիրող կողմի հաշվին)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ