Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում. «Հրապարակ»

am
xorhrdaranoum-mec-jakatamart-e-spasvoum-hraparak

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում․ օրակարգի առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրումն է։

Հիշեցնենք․ ՀՀ նախագահը ներկայացրել է իշխանության սիրելի Վահե Գրիգորյանին, բայց նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունվում ընդդիմության, հանրության տարբեր շերտերի կողմից, քանի որ մարդիկ ակնկալում էին, որ հին Հայաստանի «օրենքներն» այլեւս չեն գործի, ապակուսակցական, ապաքաղաքական պաշտոններում յուրայիններ չեն նշանակվի։

Հերթական քառօրյայի օրակարգում են նաեւ ԲԴԽ անդամի ընտրությունը, բյուջեի կատարողականի նախագիծը, Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Նմանատիպ նորություններ