Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Խուրմայով անուշահամ թխվածքաբլիթներ

am es
xourmayov-anousaham-txvacqablitner

Բաղադրիչներ

Խմորի համար՝ կարագ - 250 գր․, շաքարի փոշի - 3-4 ճ․գ․, կաթ - 50 մլ․, վանիլին - մի պտղունց, ալյուր - 3 բաժակ

Լցոնի համար՝ անկորիզ խուրմա - 500 գր․, կարագ - 150 գր․

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար կարագն ու շաքարի փոշին միասին հարել, ավելացնել կաթը և վանիլինը, լավ հարել, ավելացնել ալյուրը, լավ խառնել։

Խմորը թողնել 30 րոպե հանգստանա։

Լցոնը պատրաստելու համար խուրմային ավելացնել կարագը և բլենդերով հարել , մինչև համասեռ դառնալը։

Խմորից կտրատել մոտ 60 գնդիկներ։ Յուրաքանչյուր գնդիկի մեջտեղում դնել մի փոքր լցոն և կլորացնել այնպես, որ լցոնը չերևա։

Թխել 200 C տաքացրած ջեռոցում 20 րոպե։ Երբ թխվածքաբլիթները մի քիչ հովանան, թաթախել շաքարի փոշու մեջ և մատուցել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ