Ղրղզստանի նախկին նախագահի կալանքի ժամկետը երկարաձգվել է

am
xrxzstani-naxkin-naxagahi-kalanqi-jamkete-erkaracgvel-e

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մինչև հոկտեմբերի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի ժամանակավոր պահման քննչական մեկուսարանում, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը, փոխանցում է «Sputnik-Кыргызстан»-ը: 

Ավելի վաղ Բիշքեկի քաղաքային դատարանի որոշմամբ պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւը մինչեւ օգոստոսի 26-ը մնալու էր ԱԱՊԿ քննչական մեկուսարանում:

Այսօր Մայիսմեկյան  շրջանային դատարանի դատական կոլեգիան արտագնա նիստ է անցկացրել ԱԱՊԿ շենքում, որում եւ ընդունվել է կալանքի ժամկետի երկարացման որոշումը:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ