Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Ղրղզստանում նախկին նախագահին ձերբակալելու հատուկ գործողության ժամանակ տուժածների  թիվը հասել է 52-ի

am
xrxzstanoum-naxkin-naxagah-cerbakalelou-hatouk-gorcoxoutyan-jamanak-toujacneri-tive-hasel-e-52-i

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ գործողության ժամանակ տուժածների  թիվը հասել է 52-ի:

«Բուժօգնության համար դիմածների թիվը հասել է 52-ի, նրանցից 20-ը հոսպիտալացվել է: Եվս 11 հոգի բուժում է անցնում իրավապահ մարմինների բժշկական հաստատություններում», - մեջբերում է ТАСС-ը Ղրղզստանի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքերը:

Բացի այդ, վնասվածքներից մահացել է մեկ  հատուկ ջոկատային:

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ընդունել՝ կապված երկրում իրավիճակի սրման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գուլմիրա Բորուբաեւան:

«Պետական սահմանի պահպանությունը իրականացվում է սովորական ռեժիմով: Մենք ուժեղացրել ենք սեփական անվտանգության միջոցառումները»,- ասել է նա: Բորուբաեւայի խոսքով՝ սահմանով քաղաքացիների եւ փոխադրամիջոցների անցումը կատարվում է սովորական ռեժիմով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ