Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Խթանվում է այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում

am
xtanvoum-e-aylentranqayin-energiayi-ogtagorcoume-bnoutyan-hatouk-pahpanvox-taracqneroum

Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսավորմամբ 2018 թվականի սեպտեմբերին «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի տանիքին տեղադրվել էին արևային էներգիայի ստացման համակարգեր, մասնավորապես,էլեկտրաէներգիա գեներացնող արևային էլեկտրակայան և տաք ջրի ստացման արևային ջերմային կայան:Համակարգը ավելի քան 25 տարի կարող է ծառայել՝ ապահովելով ֆինանսների խնայողություն և նպաստելով ջերմոցային գազերի արտանետման կրճատմանը: Սեպտեմբերին կայանը միացվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, հնարավորություն տալով «Արփի լիճ» ազգային պարկի ֆոտովոլտային կայանի կողմից արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան կուտակել ցանցերում, իսկ վատ եղանակային պայմաններում անխափան էլեկտրաէներգիա ունենալ՝ հետ ստանալով արդեն իսկ կուտակված էներգիան:2018 թվականի սեպտեմբերից արևային համակարգի տեղադրման միջոցով արտադրվել է 2780 կվտ/ժ էլեկտրաէներգիա:

CNF-ի ֆինանսավորմամբ 2018-ի դեկտեմբերին նման համակարգ տեղադրվել էր նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Համակարգի միջոցով 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում արտադրվել է 550 կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Կովկասի բնության հիմնադրամը շարունակաբար նպաստելու է նորարարարական տեխնոլոգիաների կիրառմանը ԲՀՊՏ-ներում, ինչը նաև հարակից համայնքների բնակչության համար օրինակելի կարող է դառնալ՝ խնայելով ծախսերը և նպաստելով շրջակա միջավայրի մաքրությանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ