Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. փակման արդյունքներով ընդունվել է երևանյան հռչակագիրը

am en es ru
xvii-la-francophonie-summit-concluded-in-armenia--yerevan-declaration-adopted

Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ