Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը հանել է վտանգված օբյեկտների ցանկից

am en ru
younesko-n-betxehemi-sourb-cnndyan-tajare-hanel-e-vtangvac-obyektneri-cankic

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Բաքվում կայացած 43-րդ նստաշրջանում որոշել է վտանգված օբյեկտների ցանկից հեռացրել է Բեթղեհեմի Քրիստոսի Ծննդյան տաճարը եւ ուխտավորների արահետները: Այս մասին հաղորդում է կազմակերպության կայքում:

Որոշումն ընդունվել է կատարված բարձրորակ աշխատանքները հաշվի առնելով, այդ թվում տանիքի, ֆասադների, խճանկարների եւ դռների վերականգնման աշխաանքներով պայմանավորված:

Քրիստոսի Ծննդյան բազիլիկ տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում 2012 թվականին: Տաճարը գտնվում է Երուսաղեմից 10 կմ հարավում և համարվում է քրիստոնեական աշխարհի ամենակարեւոր սրբավայրերից մեկը մ.թ. 2-րդ դարից: Այն քրիստոնյաների կողմից ընկալվում է որպես Հիսուս Քրիստոսի ծննդավայր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ