Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կգնահատի Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության իրավիճակը

am en ru
younesko-n-kgnahati-hayastanoum-oc-nyoutakan-msakoutayin-jarangoutyan-pahpanoutyan-iravijake

Մայիսի 26-ից հունիսի 2-ը Հայաստանում կիրականացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները և գնահատել Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության արդի իրավիճակը, հիմնական կարիք­ները, օրենսդրական դաշտի կարգավորումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգը, ինչպես նաև սահմանել ոլորտի խնդիրներին ու զարգացմանը ուղղված առաջնահերթությունները: Այն կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածա­շրջանային հետազոտությունների Սոֆիայի կենտրոնի, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ:

Ս. թ. մարտին Սոֆիայի կենտրոնը ծրագրի մասնակից փորձագետների ընտրություն է իրականացրել, որի արդյունքում ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավա­տարմագրված փորձագետ Ա. Ստաշկևիչը (Բելառուսի Հանրապետություն): Նշյալ օրերին փորձագետը Հայաստանում շրջայցեր է իրականացնելու ոլորտի տարբեր հաստատություններում:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ