Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

am en ru
youri-xacatourovi-ordoun-snorhvel-e-general-mayori-kocoum

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գրիգորի Խաչատուրովին շնորհել է գեներալ-մայորի կոչում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է նախագահի հրամանագրում: 

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է:

Լրահոս

Նմանատիպ նորություններ